Ներքին 3 տարի առաջ - 12:09 18-01-2023

2022-ին Երևանում ստերջացվել է 3673 շուն, պատվաստվել 2272-ը, քնեցվել՝ 852-ը. քաղաքապետարան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է կենդանասերներին, քննարկել թափառող շների հետ կապված խնդիրները՝ աշխատանքի թափանցիկությունից, օրենսդրական փոփոխություններից մինչև կացարանների կառուցում:

Համայնքային իշխանությունը վստահ է՝ համակարգային մոտեցման դեպքում, խնդիրը հնարավոր կլինի լուծել: Քաղաքային իշխանությունը մտադիր է առաջիկայում ընդլայնել թափառող կենդանիների կացարանի տարածքը: «Մի հատվածում ուզում ենք բաց կացարան լինի, վանդակներն ավելի մեծ լինեն, որ մի վանդակում մի քանի կենդանի կարողանա ապրել: նաեւ տարածքը բաց լինի թե վազելու, թե խաղալու համար»,-ասվում է տեսանյութում:

Քաղաքապետարանի տարածած տեսանյութում ասվում է, որ Երեւանի թափառող կենդանիների կացարանում այսօր պահվում է 83 շուն: Կենդանասերները հարց են բարձրացրել, թե տարեկան քանի կենդանի է ստերջացվում, քանիսը՝ քնեցվում ու ինչ հիմնավորմամբ: Նշվեց, որ 2022-ին 3673 շուն է ստերջացվել ու պատվաստվել 2272 շուն, վերապատվաստվել 549-ը, քնեցվել՝ 852-ը:

Ամենից շատ դիտված

15:47 Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ․News.am
12:52 Իմ անցած ճանապարհն անցնելու համար ձեզնից 3 կենսաբանական կյանք կպահանջվի. Ղազարյանը-Անդրեասյան բանավեճ՝ ԱԺ-ում
16:06 Շնորհավոր ծնունդդ, ուժեղ տղա՛․ Առուշ Առուշանյանը շնորհավորել է հոր ծննդյան օրը
17:40 Անձնական հարց է, ավել բան չենք կարող ասել․ նոր մանրամասներ՝ Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին ծեծելու դեպքից
18:00 Կա՛մ «Գողականի մասին» օրենքն ընդունեք, կա՛մ ժարգոնից հրաժարվեք
11:00 Փաշինյանի գլխավորությամբ Կառավարության նիստ է ընթանում. ՈւՂԻՂ
21:20 Դատարանը տնային կալանք է կիրառել «Օշականցի Գևորիկի» և «Զապի» նկատմամբ
08:48 «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ»
16:44 Մեքենաներս ջարդուխուրդ եղան էս ճամփեքին, գոնե ավազ կամ շեբեն լցնեն. գյուղացի
14:11 Դուք եղկելի եք. Եռաբլուրը մանրադրամ սարքողներին սատկացնելու եմ. Փաշինյան