Արտաքին 3 տարի առաջ - 19:00 16-01-2023

Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության հայտարարությանը։

Հաղորդվում է, որ Էրդողանը և Պուտինը քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտության հետ կապված գործընթացները։

Կողմերն անդրադարձել են նաև Ստամբուլի հացահատաիկային համաձայնագրին և ամոնիակի մատակարարմանը վերաբերող հարցերի։ Բացի այդ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները մտքեր են փոխանակել Թուրքիայում ռուսական հացահատիկը ալյուրի վերածելու կոնկրետ քայլերի շուրջ՝ հետագայում աֆրիկյան երկրներ առաքելու նպատակով։

Էրդղոանը վերահաստատել է Անկարայի պատրաստակամությունը՝ աջակցելու և միջնորդելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկարաժամկետ խաղաղության ապահովման գործընթացում։

Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ երկու առաջնորդները քննարկել են նաև Սիրիայում տիրող իրավիճակը՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Սիրիայի ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություններ սկսելու Անկարայի նախաձեռնության համատեքստում։ Կողմերը բարձր են գնահատել Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համատեղ աշխատանքի գործնական նշանակությունը՝ Աստանայի գործընթացի շրջանակներում սիրիական կարգավորմանն օժանդակելու համար։

Նշվում է, որ Պուտինն ու Էրդողանը հաստատել են իրենց հանձնառությունը ռուս-թուրքական համագործակցության հետագա համակողմանի զարգացման գործում։ Պետությունների ղեկավարները ռուս-թուրքակն համագործակցության առաջնահերթությունների թվում նշել են էներգետիկ փոխգործակցությունը, ներառյալ ռուսական բնական գազի մատակարարումները եւ Թուրքիայի տարածքում տարածաշրջանային գազային «հանգույցի» ստեղծումը։

Ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ ռուսական կողմի հայտարարությունում նշվել է, որ Պուտինն ուշադրություն է հրավիրել Կիևի ռեժիմի կործանարար գծի վրա, որը խաղադրույք է կատարում արևմտյան հովանավորների աջակցությամբ ռազմական գործողությունների սրման, փոխանցվող զենքի և ռազմական տեխնիկայի ծավալների ավելացման վրա։ «Կիևի կեղծավոր քաղաքականության օրինակ էր ուղղափառ Սուրբ Ծննդյան տոների ընթացքում կրակը դադարեցնելու առաջարկի մերժումը»,- ընդգծել է Պուտինը։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին