Արտաքին 4 տարի առաջ - 21:41 31-10-2022

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական «TRT» հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, Աքարն իր ռուս գործընկերոջ հետ հեռախոսազրույցում նշել է, որ Անկարան ակնկալում է, որ Մոսկվան գործարքի հարցում կվերանայի իր որոշումը։

Աքարն ընդգծել է, որ հացահատիկային համաձայնագիրը նպաստում է համաշխարհային պարենային ճգնաժամի լուծմանը։ Նրա խոսքով՝ առկա խնդիրներն անհրաժեշտ է լուծել համագործակցության և երկխոսության միջոցով։

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը կարևորել է, որ հացահատիկային համաձայնագրի շարունակումը կարևոր նշանակություն ունի, և այն պետք է զերծ մնա կոնֆլիկտային պայմաններից։ Աքարի համոզմամբ՝ համաձայնագիրն ամբողջովին մարդասիրական նախաձեռնություն է։

Նա հույս է հայտնել, որ ռուսական կողմը կվերանայի որոշումը, որով կասեցրել էր իր մասնակցությունը հացահատիկային համաձայնագրին։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է «Oragir.News»-ը, Հուլուսի Աքարը հայտնել էր, որ այսօր երեկոյան ուկրաինական հացահատիկային միջանցքի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումների վերաբերյալ հեռախոսային բանակցություններ կվարի Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»