Միտք Ներքին 3 տարի առաջ - 17:02 16-01-2023

Չզարմանաք, եթե օրերից մի օր ԵՊՀ-ի հայտարարությունները list.am կայքում տեսնեք․ Կարեն Հեքիմյան


Ոչ մի բնագավառում խայտառակությունների պակաս չի զգացվում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը։

«Ուրեմն, ԵՊՀ-ում մեկն աշխատում է: Գազանանոցից է ԵՊՀ տեղափոխվել: Անունը՝ Գրիգորյան Ազնիվ (այսուհետ՝ Գ.Ա.): Պաշտոնապես՝ մարքեթինգի ստորաբաժանման ղեկավարն էր և ԵՊՀ մամուլի խոսնակը: Վերջերս ԵՊՀ խոսնակի պաշտոնում այլ մարդու են նշանակել, հետևաբար՝ Գ.Ա-ի գործառույթները կրճատվել են: Այսինքն, Գ.Ա-ն ուներ երկու պաշտոն, այժմ՝ միայն մեկ: 3-4 տարեկան երեխան կհասկանա, թե ինչ է տեղի ունեցել: Սակայն, երեխային թողնենք մի կողմ, քանզի գործ ունենք ԵՊՀ-ի հետ, որն ուրիշ է:

Կիսով չափ պաշտոնազրկումից անմիջապես հետո, Գ.Ա-ն գրում է, որ ինքը «նոր աշխատանքի առաջարկ է ստացել» և ղեկավարելու է ..... «մարքեթինգի բաժինը», այսինքն՝ ղեկավարելու է այն ստորաբաժանումը, որն ինքը վաղուց ղեկավարում էր: Մարդը չի ցանկանում փաստել, որ իրեն կիսով չափ պաշտոնազրկել են և դիմում է պարզունակ մանիպուլյացիայի: Ուրախություն, շնորհավորանքներ: Լավ, էս աստիճանի հիմարի տեղ եք դրե՞լ:

Ի՞նչ ասեմ ԵՊՀ-ի այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ին: Բարի և անվճար խորհուրդ տամ:
Տո՛ այ Հ.Հ., տո՛ այ այսրոպեական, ախր, լիքը խնդիրներ ունես: Էլ գիտական, էլ անձնական, էլ հասարակական ու քաղաքական, էլ միջազգային: Բա քեզ պե՞տք են լրացուցիչ խնդիրները, որ շուրջդ հավաքում ես: Գազանանոց, մարքեթինգ .... Լավ էլի ....

ՀԳ. Մարքեթինգը շուկայավարությունն է: Թե ինչ է գնում կամ վաճառում ԵՊՀ-ն պարզ չէ, սակայն չզարմանաք, եթե օրերից մի օր ԵՊՀ-ի հայտարարությունները list.am կայքում տեսնեք»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում