Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 10:57 16-01-2023

ԱԺ 8-րդ գումարման ձմեռային նստաշրջանը մեկնարկել է ՀՀ օրհներգով

Ազգային ժողովում այսօր մեկնարկել է ձմեռային նստաշրջանը: Նիստը մեկնարկել է ՀՀ օրհներգով։

Հերթական քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված է 25 հարց:

Խորհրդարանի այս քառօրյայում կքննարկվի Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը, այն տեղի կունենա հունվարի 17-ի առաջին հիմնական նիստում: Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու է առաջադրվել Գագիկ Բարսեղյանը:

Օրակարգում, մասնավորապես, ընդգրկված են նաև հետևյալ հարցերը.

- Պետական գաղտնիքի մասին,

- «Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,

- «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին,

- «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին,

- «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

- «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին,

- ա. «Ապրանքային նշանների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և այլ օրինագծեր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում