Արտաքին 3 տարի առաջ - 17:40 13-01-2023

Չավուշօղլուն սպառնացել է Շվեդիային, որ Թուրքիան չի աջակցի երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն սպառնացել Շվեդիային, որ Անկարան չի աջակցի այդ երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացին։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Չավուշօղլուն այս մասին ասել է՝ արձագանքելով Ստոկհոլմում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ Քուրդիստանի բանվորական կուսակցության և նրա սիրիական թևի ներկայացուցիչների կողմից իրականացված քարոզչությանը։

Չավուշօղլուն շեշտել է, որ քրդական կազմակերպությունները ականներ են դնում Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին։ Նրա խոսքով՝ Շվեդիան պետք է ընտրություն կատարի՝ մաքրե՞լ այդ ականները, թե միտումնավոր ոտք դնել դրանց վրա։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, ելույթ ունենալով թուրքական պետական TRT հեռուստաընկերության եթերում, խոսել է Շվեդիայիում Քուրդիստանի բանվորական կուսակցության մի խումբ կողմնակիցների սադրանքների մասին։ Նա շեշտել է, որ կազմակերպությունը թշնամական քարոզչություն է իրականացնում, որի թիրախը Թուրքիան է։

«Նրանք իրենց սադրանքներով փորձում են կանխել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Արտաքին գործերի նախարարությունն այս հարցում իր դիրքորոշումն է հայտնել Անկարայում Շվեդիայի դեսպանին։ Մեր խոսքերը հնչեցրել է նաև Ստոկհոլմում մեր դեսպանը»,- ասել է Չավուշօղլուն։

Չավուշօղլուն պնդել է, որ եթե Շվեդիայի կառավարությունը պատշաճ կերպով չպատասխանի նման գործողություններին, Անկարան չի տա այն պատասխանը, որին սպասում է Շվեդիան՝ ՆԱՏՕ-ին իր անդամակցության հարցում։ «Շվեդիան պետք է կատարի իր ընտրությունը»,- ասել է նա։

Վերջինս հավելել է, որ Թուրքիան Շվեդիայից ակնկալում է իր պարտավորությունների կատարումը՝ այդ թվում նաև ահաբեկչության քարոզչությունը կանխելու հարցում։

Հիշեցնենք, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը ներկայումս չեն հաստատել դաշինքի անդամ երկրներից միայն Թուրքիան և Շվեդիան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար