Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:18 12-01-2023

ՀՅԴ կուսակցության 3 անդամների ձերբակալությունն անհեթեթ է ու չհիմնավորված․ փաստաբան

Անդրադառնալով ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը՝ փաստաբան Արսեն Բաբայանը գրել է․

Քիչ առաջ տեղեկացա, որ ՀՀ քննչական կոմիտեն ՀՅԴ կուսակցության 3 անդամներին երեկ ձերբակալելու վերաբերյալ տարածել է հաղորդագրություն: Հաշվի առնելով, որ այդ հաղորդագրությամբ շոշափվել է նաև իմ պաշտպանյալ, ՀՅԴ Արտաշատի տարածքային կառույցի ներկայացուցիչ, Արտաշատ համայնքի ավագանու խմբակցության ղեկավար Արտավազդ Մարգարյանի ձերբակալությանը վերաբերող տվյալներ՝ հարկ եմ համարում հայտնել հետևյալը․

Որպեսզի լիաժեք հասկանալի լինի, թե որքան անհեթեթ ու չհիմնավորված է այդ ձերբակալությունը՝ բավարար է մեջբերել քննչականի միայն մեկ նախադասություն՝ «Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով 2023 թվականի հունվարի 11-ին ձերբակալվել է երեք անձ»:

Քննչական կոմիտեին հարկ եմ համարում տեղեկացնել, որ իրավաբանական միջին կարգի գիտելիքներ ունեցող մարդիկ հստակ գիտեն, որ քննչականին դեռևս հինգ ամիս առաջ հայտնի դեպքով չի կարող հինգ ամիս անց լինել անմիջականորեն ծագած հիմնավոր կասկած:

Անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալությունն օրենսդիրը նախատեսել է այն դեպքերի համար, երբ «աչքիդ առաջ» կատարվում է հանցագործություն, կամ շատ կարճ ժամանակ առաջ հանցանք կատարած անձը փորձում է փախչել և անհրաժեշտ է կանխել այդ փախուստը:

Մյուս դեպքերում, հատկապես հինգ ամիս առաջ տեղի ունեցած հնարավոր հանցագործությամբ և այդ հանցագործությանն անձի առնչության մասին անգամ օրեր առաջ իմանալու պարագայում անհնար է որպես ձերբակալման հիմք ընտրել ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԾԱԳԱԾ հիմնավոր կասկածով ձերբակալությունը:

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց