Արտաքին 3 տարի առաջ - 13:20 10-01-2023

Թուրքիայի խորհրդարանի նախագահի համոզմամբ՝ Հայաստանը «սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը»

Թուրքիայի մեջլիսի նախագահ Մուսթաֆա Շենթոփը հայտարարել է Թուրքիան միշտ աջակցել է և կաջակցի Ադրբեջանի «արդար պայքարին»։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Շենթոփն այս մասին ասում է Անթալիայում ընթացող Ասիական խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Ադրբեջանի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։

Թուրք պաշտոնյան շեշտել է, որ Հայաստանն «իր գործողություններով սպառնում է տարածաշրջանի խաղաղությանը»։ Նա մտահոգություն է հայտնել հետահակամարտային շրջանում Հայաստանի «ապակառուցողական գործողությունների կապակցությամբ»։

Շենթոփը հայտնել է, որ կողմերը համաձայնել են այս խնդիրը տեղափոխել միջազգային կառույցների օրակարգ։ Նա ընդգծել է, որ Թուրքիան Հայաստանից ակնկալում է Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ ձևաչափով ձեռք բերված պարտավորությունների կատարում։

Կողմերը քննարկել են նաև Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հետագա ամրապնդման, ինչպես նաև խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում փոխգործակցության հեռանկարները։ Բացի այդ Շենթոփն ու Գաֆարովան կանդրադառնան Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների միջև նախորդ տարիներին ստորագրված համագործակցության արձանագրությունների թարմացման հարցին։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում