Արտաքին 3 տարի առաջ - 17:36 07-12-2022

Իրանի նախագահի համոզմամբ՝ ԱՄՆ վարչակազմն աշխարհում ամենաբռնատիրականն է

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, ԱՄՆ-ն աշխարհում ամենաբռնապետական և ավտորիտար պետությունն է։ Ինչպես փոխանցում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը, Ռաիսին այս մասին ասել է ուսանողության ուսանողության ազգային օրվա կապակցությամբ իր ունեցած ելույթում։

Ռաիսին շեշտել է, որ ամերիկացիներըն ուժեղ երկրի փոխարեն ցանկանում են ստեղծել ավերված Իրան։ «ԱՄՆ-ն ցանկանում է Իրանը վերածել Սիրիայի և Աֆղանստանի, սակայն նրանք սխալ հաշվարկներ են արել և կրթված իրանցի տղամարդիկ և կանայք դա նրանց թույլ չեն տա»,- ասել է նա։

Իրանի նախագահի խոսքով՝ ամերիկացիներն ասել են, որ առանց Ֆինանսական գործողությունների աշխատանքային խմբին միանալու՝ Իրանը չի կարողանա առևտուր անել հարևան երկրների հետ։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ Իրանի հարաբերությունները տարածաշրջանային պետությունների և տնտեսական կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Շանհայի համագործակցության կազմակերպությունը և ԵԱՏՄ-ն, ակտիվացել են։

«Թշնամիները ցանկանում էին կասեցնել երկրի առաջընթացը, բայց մենք թույլ չտվեցինք»,- շեշտել է Ռաիսին։

Խոսելով Իրանի իշխանությունների ձեռքբերումների մասին՝ Ռաիսին ասել է, որ այսօր Իրանից նավթի արտահանումը մոտենում է նախապատժամիջոցային մակարդակին, իսկ Իրանի տնտեսության աճը 0.4%-ից այս տարվա սկզբին հասել է 5%-ի։ Նրա խոսքով՝ Իրանի ժողովուրդն ու ուսանողները հիասթափեցրել են թշնամիներին, և այսօր երկիրն արտադրում և արտահանում է 6 տեսակի պատվաստանյութ։

Անդրադառնալով Իրանի տեղի ունեցող բողոքի ցույերիի՝ Ռաիսին մասնավորապես ասել է. «Բռնապետը նա է, ով սպառնում և պատժամիջոցներ է կիրառում մեր սիրելի ժողովրդի դեմ, և նա, ով վտանգում է մարդկանց կյանքը, բայց կեղծավոր կերպով խոսում է կյանքի մասին»։ Իրանի նախագահը ԱՄՆ վարչակազմն անվանել է աշխարհում ամենաբռնապետականն ​​ու ավտորիտարը։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ