Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 14:23 30-12-2022

Երեւանի 4-րդ աստիճանի բոլոր 13 վթարային բնակելիների խնդրի լուծումները կան. Ավինյան

Երեւանի 4-րդ աստիճանի բոլոր 13 վթարային բնակելիների խնդրի լուծումները կան։ Այս մասին դեկտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա ավելացրել է, որ եկող տարի գործնական աշխատանքները կսկսվեն, մասնավորապես, Աջափնյակում։
«Ծրագիրն իրականացվում է կառուցապատողների հետ միասին։ Արցախի փողոցի բնակիչների խնդիրը փաստորեն կլուծվի բնակարաններ գնելու միջոցով»,- նշել է Ավինյանը։

Պաշտոնյան տեղեկացրել է, որ Երեւանում կան նաեւ 3-րդ աստիճանի վթարային 120 բնակելիներ։
Նա հավաստիացրել է, որ այդ խնդրի լուծման համար կիրականացվի համակարգային ծրագիր։
Նրա խոսքով՝ քաղաքի իշխանությունները կշարունակեն անզիջում պայքարը պատմամշակութային շենքերի տարածքների կրպակների դեմ։

«Մենք կգտնենք միջոց եւ կհանենք կրպակները, որոնք գտնվում են պատմամշակությաին շենքերի տարածքում»,- ասել է Ավինյանը։

Ամենից շատ դիտված

15:47 Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ․News.am
12:52 Իմ անցած ճանապարհն անցնելու համար ձեզնից 3 կենսաբանական կյանք կպահանջվի. Ղազարյանը-Անդրեասյան բանավեճ՝ ԱԺ-ում
11:00 Փաշինյանի գլխավորությամբ Կառավարության նիստ է ընթանում. ՈւՂԻՂ
16:06 Շնորհավոր ծնունդդ, ուժեղ տղա՛․ Առուշ Առուշանյանը շնորհավորել է հոր ծննդյան օրը
18:00 Կա՛մ «Գողականի մասին» օրենքն ընդունեք, կա՛մ ժարգոնից հրաժարվեք
17:40 Անձնական հարց է, ավել բան չենք կարող ասել․ նոր մանրամասներ՝ Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին ծեծելու դեպքից
22:48 Քըլէչը հմուտ դիվանագետ է, բայց երեխա դաստիարակելու հարցում անպիտան դուրս եկավ. Ղազարյան
21:20 Դատարանը տնային կալանք է կիրառել «Օշականցի Գևորիկի» և «Զապի» նկատմամբ
23:15 Արմեն Գրիգորյանը բալանսավորված քաղաքականություն չէր վարում, եվրոպամետ ուղղության ջատագովներից մեկն էր. Սիմոնյան
16:44 Մեքենաներս ջարդուխուրդ եղան էս ճամփեքին, գոնե ավազ կամ շեբեն լցնեն. գյուղացի