Ներքին 3 տարի առաջ - 17:29 24-12-2022

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Փրոջեքթս»-ը պայմանագիր են կնքել

ՄԱԿ-ի Պարենի համաշխարահային ծրագիրը (ՊՀԾ) և «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը համագործակցության պայմանագիր կնքեցին՝ մեկնարկելով «Կաթ դպրոցներում» համատեղ ծրագիրը։

ՊՀԾ-ն, համագործակցելով «Երեմյան Փրոջեքթս» ընկերության հետ, «Կաթ դպրոցներում» փորձնական ծրագիրն իրականացնելու է Վայոց ձորի մարզում 2023թ-ի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում: Ծրագրում ընդգրկված են Ջերմուկի Գորկու անվան թիվ 1 և Եղեգնաձորի թիվ 1 դպրոցները, որոնց 5-8-րդ դասարանների մոտ 350 աշակերտ տարվա ընթացքում առավոտյան ստանալու են մեկ բաժակ կաթ՝ օրն ավելի առողջ սկսելու համար։

«Պարենի համաշխարհային ծրագիրը գնահատում է այս կարևոր գործընկերությունը «Երեմյան Փրոջեքթսի» հետ՝ ուղղված Հայաստանում սննդի և վարքագծի փոփոխության հիմնախնդիրներին: Հանրային-մասնավոր համագործակցության և Ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շնորհիվ մենք հնարավորություն ենք տալիս Հայաստանի երեխաներին ձևավորել առողջ սննդային սովորություններ և բարելավել սովորելու կարողությունները»,-նշում է ՄԱԿ-ի ՊՀԾ-ի հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն։

Ծրագրի ավարտին ՊՀԾ-ն գնահատելու է երեխաների վարքագծային փոփոխությունները կաթի սպառման աճի և քաղցր ըմպելիքների սպառման նվազեցման ցուցանիշների հիման վրա։

Կաթը դպրոցներին անվճար կմատակարարի «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը, որը 2019 թվականից մեկնարկել և հաջողությամբ իրագործում է գյուղատնտեսական նախագծեր՝ հիմնված փակ ցիկլով «Սերմից՝ սեղան» մոտեցման վրա։ «Սերմից՝ սեղան» մոտեցումը ՊՀԾ ազգային պարենային ապահովության ռազմավարության առաջնային բաղադրիչներից մեկն է

«Կաթ դպրոցներում» ծրագրի հիմնավորումն այն է, որ զարգացման կարևոր ժամանակահատվածում երեխաների կողմից կաթի օգտագործումը նպաստում է նրանց աճին և սնուցմանը, ստեղծում կաթի օգտագործման հետ կապված դրական սովորություններ, նվազեցնում առավոտյան քաղցի զգացումը դպրոցական սննդից առաջ, ինչն էլ իր հերթին բարելավում է դասապրոցեսում կենտրոնացումն ու նվազեցնում անառողջ խորտիկներ ուտելու ցանկությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում