Մամուլ 3 տարի առաջ - 08:15 24-12-2022

ՔՊ-ականները տժժացել են Ջերմուկում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Դեկտեմբերի 17-ին, ինչպես հայտնի է, ՔՊ էլիտան Ջերմուկում էր․ Վայոց Ձորի նախկին մարզպետին պատկանող «Հայաթ» հյուրանոցում նոր ստեղծված մարմնի՝ ՔՊ քաղաքական խորհրդի անդրանիկ նիստն էր, որը վարել է կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը։

Չնայած մամուլում լուրեր տարածվեցին, թե Փաշինյանն այդ օրը բավականին անտրամադիր է եղել եւ ՔՊ-կաններին հասկացրել է, թե չի ներում վարչության ընտրությունների կեղծիքները, սակայն մենք տեղեկացանք, որ օրվա ավարտին նա բոլորի համար անակնկալ առաջարկել է, որ «մուզիկանտներին» բերեն հյուրանոց՝ լավ քեֆ ենք անելու։

Կուսակցականներին առաջին պահին թվացել է, թե Փաշինյանը հումոր է անում կամ իրենց է փորձում՝ չեն հավատացել, որ քեֆի տրամադրություն կա, երբ փակ է Արցախի ճանապարհը, եւ հազարավոր մարդիկ բլոկադայի մեջ են։ Մեզ ասացին, որ ողջ գիշեր ՔՊ-ականները տժժացել են Ջերմուկում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով