Ներքին 3 տարի առաջ - 10:20 22-12-2022

Հայկական Հարի Փոթերը․ Մհեր Սեդրակյանը ևս հպարտանում է Տիգրան Ավինյանով

Տիգրան Ավինյանին հաջողվում է մի բան, ինչը չի հաջողվում Նիկոլ Փաշինյանի ողջ թիմին։

Հայտնի է, որ ներկայիս իշխանությունների արևմտյան հանձնառություններից մեկը քրեական ենթամշակույթի դեմ համակարգված պայքարը պետք է լիներ, ինչը նաև ենթադրում է ռուսական ազդեցության նվազեցում։

Սակայն ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը տապալել է իր այս հանձնառությունը, որովհետև նույնիսկ իր խորհրդարանական ֆրակցիայում նստած են մարդիկ, ովքեր իրենց համարում են քրեական ենթամշակույթի կրող, իհարկե, կան նաև պատգամավորներ, որոնց ակնհայտորեն մինչև հիմա էլ նեղացնում են իրենց բակերում, բայց կան նաև քրեական պատկերացում ունեցողները, որոնք, ի դեպ, ավելի մեծ կշիռ ունեն թիմում։

Իսկ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, հակառակ իր քաղաքական թիմի ընդհանուր փախողման, կարողանում է միայնակ կատարել արևմտյան հանձնառության ողջ ծանր բեռը, քանի որ իր միջոցով վարկաբեկվում է քրեական աշխարհի առավել երևացող՝ քաղաքականամերձ հատվածը։

Oragir.News-ի տեղեկություններով, Տիգրան Ավինյանի ջերմ պաշտպան է դարձել նաև ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, որը սկսել է իր շրջապատում ասել, թե Նիկոլ Փաշինյանը [հայհոյանք] է, բայց Տիգրան Ավինյանը լավ տղա է։

Մհեր Սեդրակյանի դիրքորոշման այս փոփոխությունը բացատրվում է նաև նրանով, որ վերջերս նրա որդու՝ Դավիթ Սեդրակյանի ընկերությունը Տիգրան Ավինյանի շնորհիվ մոտ 3 միլիոն դոլարի պատվեր է ստացել պետությունից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ