Ներքին 3 տարի առաջ - 17:59 21-12-2022

ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ ներկայացուցչի ելույթը գնահատում եմ բացասական. Ալեն Սիմոնյան

Ինձ մոտ տպավորություն է, որ Ադրբեջանն այսօր իր գործողությունների հետևանքով փակուղում է հայտնվել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Մենք շարունակելու ենք մեր աշխատանքներն այդ ուղությամբ բոլոր հնարավոր միջոցներով, որոնք հասու են ՀՀ–ին ու Հայաստանին չեն ներքաշի քաղաքական մեկ այլ որևէ պրոցեսի մեջ, արունակել այս ուղղությամբ աշխատանքը»,- նշեց նա:

Անդրադառնալով ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի ելույթին` ՀՀ ԱԺ նախագահը բացասական գնահատեց այն` նշելով, որ դաշնակցի կողմից կարող էր շատ ավելի հասցեական հայտարարություն հնչել․ «Դա արեցին երկրներ, որոնք ընդհանրապես Հայաստանի հետ սերտ կապեր չունեն։ Կարծում եմ՝ կամ չի կարողանում, կամ չի ուզում, կամ և չի կարողանում, և չի ուզում։ Համենայնդեպս, ես զարմացած չեմ։ Վերջին իրադարձությունները ցույց էին տալիս, որ հնարավոր է` ՌԴ-ի կողմից լինի նման արձագանք և նման ձևով հնչի գնահատական»,- ասաց Սիմոնյանը՝ չբացառելով, որ հայտարարության բովանդակությունը հնարավոր է պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ Լաչինի դեպքերը տեղի են ունենում հենց ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում, ուստի Ռուսաստանը փորձում է իր վրա շատ պատասխանատվություն չվերցնել։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի