Մամուլ 3 տարի առաջ - 08:21 21-12-2022

Պանդոկը՝ ԱԺ հյուրասիրությունների վայր. նոր պայմանագիր. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ Ազգային ժողովը 13 մլն 500 հազար դրամի պայմանագիր է կնքել «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ: Ըստ պայմանագրի՝ կազմակերպությունն իրականացրել է հյուրասիրության ծառայություններ պաշտոնական պատվիրակությունների ընդունելության համար: Հետաքրքիր է, որ առաջին անգամը չէ, որ խորհրդարանն այս ընկերության հետ մեկ անձից իրականացվող գնումների սկզբունքով պայմանագիր է կնքում, եւ բոլորը՝ պաշտոնական պատվիրակությունների ընդունման նպատակով: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ այս ՍՊԸ-ին պատկանող պանդոկները, կարծես թե, դարձել են իշխանությունների սիրելի վայրը, եւ պատվիրակություններին հյուրասիրելու համար հենց դրանք են ընտրում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Երեւան» պանդոկում 13 մլն 500 հազար դրամ արժողությամբ հյուրասիրության ժամանակ մատուցվել են սառը խորտիկներ, աղցաններ, տաք խորտիկներ, ապուրներ, խավարտներ, ալկոհոլային խմիչքներ, կոկտեյլներ, տաք ըմպելիքներ, աղանդեր եւ միրգ: Նույն ընկերության հետ մեկ այլ պայմանագիրն արժեցել է 5 մլն դրամ: Այդ անգամ ընդունելությունը կազմակերպված է եղել «Պանդոկ Երեւան Գետափին»-ում եւ կրկին աչքի ընկել ճոխ հյուրասիրությամբ: Նկատենք, որ ԱԺ օտարերկրյա պատվիրակությունները երբեմն հայկական կնունքի կամ ծնունդի են ակամայից մասնակցում պանդոկներում. մի կողմում պաշտոնական պատվիրակությունն է ճաշում՝ քննարկելու պետական կարեւոր հարցեր, մյուս կողմում «պապիկը թոռնիկի ցավն է տանում» ֆոլկլորային երգերով»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով