Ներքին 3 տարի առաջ - 17:25 16-12-2022

Հիմա միասնական ենք. որտեղ են Արցախի նախկին նախագահները և ինչու չեն արձագանքում ճանապարհը բացելու խնդրին

Արցախը ՀՀ-ին կապող ճանապարհը շարունակում է փակ մնալ, օրվա ընթացքում միայն՝ եղավ գազամատակարարում ժողովրդին։ Թե ի՞նչ դիրքորոշում ունեն Արցախի նախկին նախագահները ստեղծված իրավիճակի վերաբերյալ և որտե՞ղ են նրանք՝ Oragir.news-ի աղբյուրի փոխանցմամբ՝ բացի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանից, մնացած բոլորը՝ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, երրորդ նախագահ Բակո Սահակյանը և իհարկե Արայիկ Հարությունյանը՝ միշտ էլ Արցախում են եղել։

Իսկ թե ինչո՞վ են նրանք զբաղված և արդյո՞ք որևէ հայտարարություն պատրաստվում են անել, թե ոչ՝ ներկայիս նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Նախկին նախագահների մասին որևէ բան ասել չեմ կարող, բայց հանրապետության նախագահը եթե հայտարարություն անելու լինի՝ բնականաբար կհրապարակվի։ Հայտարարություն դեռ արված չէ։ Առաջիկայում չի սպասվում հայտարարություն։ Մնացածի վերաբերյալ՝ գրավոր հարցում ուղարկեք՝ կպատասխանենք»։

Ինչ վերաբերվում է ԱՀ նախկին երեք նախագահներին, ապա նրանցից որևէ մեկն անգամ իր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում, որևէ գրառում չի կատարել։ Ինչ վերաբերում է նրանց դիրքորոշմանը՝ Oragir.news-ի հետ զրույցում «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց.

«Նախագահները առանձին հայտարարություն չեն արել, որովհետև իրենք էլ են բոլորի հետ և անվանական հայտարարություններ պետք չէ անել։ Իրենք էլ են այս որոշման մասնակիցները՝ ինչպես ժողովուրդը և ինչպես բոլոր հանրային դեմքերն ու քաղաքական գործիչները, պարտադիր չէ իրենք ինչ-որ հարցազրույցներ տան կամ ինչ-որ եթերներում լինեն, որ երևա իրենց գործունեությունը, իրենք էլ՝ բոլորի հետ, բոլորի պես նույն կարծիքի են ու պայքարում են։ Նախագահները ո՞նց կարող են մասնակցություն չունենալ, մենք հիմա բոլորս այս ամեն ինչում միասնական ենք, այսինքն՝ բոլորիս քայլերն ուղղված են նրան, որ ամեն ինչ պետք է արվի՝ առանց նախապայմանների»։

Հիշեցնենք, որ գազամատակարարումն այսօր վերականգնվեց, սակայն ՀՀ-ն Արցախին կապող ճանապարհը շարունակվում է փակ մնալ ադրբեջանցիների կողմից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի