Դուք Արևմտյան Հայաստան եք երազում, ուրիշ տեղ էլ Արևմտյան Ադրբեջան ու Արևելյան Թուրքիա են երազում․ Նիկոլ Փաշինյան Լարսը փակ է կցորդով բեռնատարների համար․ փակ է նաև Քարի լիճ տանող ճանապարհը Հրդեհ՝ Երևանի խմորեղենի արտադրամասում․ կրակը մեկուսացվել է Սպասվում է անձրև և ուժեղ քամի․ եղանակը Հայաստանում «Լադա»-ն դուրս է եկել ճանապարհից, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր․Shamshyan.com 5-ամյա որդու ներկայությամբ ծեծել և փորձել է խեղդել կնոջը․ տնային կալանքի տակ գտնվող տղամարդու մոտ հայտնաբերվել է լիցքավորված «Մակարով»․ Shamshyan.com Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ընթացքում լարված իրավիճակ է ստեղծվել Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի կառավարման հարցով հրապարակային բանավեճի է հրավիրել Նարեկ Կարապետյանին Ահազանգ «Արմավիր» ՔԿՀ-ից․ դատապարտյալը սպառնում է դիմել ծայրահեղ քայլի՝ պաշտոնյայի պատճառով․Shamshyan.com Սահմանադրության նոր տեքստը կհրապարակվի երկուշաբթի․ Փաշինյանը ուղերձով կդիմի ժողովրդին
Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:09 13-12-2022

Ստեփանակերտում ակնկալում են ՌԴ-ի ավելի գործուն աջակցությունն ու քայլերը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդգծում է, որ մի խումբ ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակումն Ադրբեջանի կողմից պետականորեն կազմակերպված միջոցառում է:

Արայիկ Հարությունյանն այս մասին ասել է դեկտեմբերի 13-ին Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստում ՝ անդրադառնալով բնապահպան ներկայացող մի խումբ ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհահատվածը փակելու հետ կապված իրավիճակին:

«Սա, ինչպես իրենք են փորձում ներկայացնել, ինքնաբուխ, հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառում չէ, այլ պետականորեն հստակ պլանավորված միջոցառում, որն իրենք կազմակերպում են՝ ունենալով Արցախը հայաթափելու նպատակ: Ուզում եմ նշել, որ դա չի ստացվելու: Եվ ուզում եմ այսօր կրկնել այն ամենը, ինչ ասել եմ Ֆրանսիայում բոլոր հանդիպումների ժամանակ՝ Արցախը կանգնած է ցեղասպանության եզրին:

Քանի որ հնարավոր չէ, որպեսզի Ադրբեջանն իրականացնի այն ծրագիրը, օրակարգը, որն այսօր ունի, որպեսզի արցախցիները հրաժարվեն ինքնորոշման միջազգային իրավունքից, ինչպես նաև հնարավոր չէ ճնշման հետևանքով հայաթափել Արցախը, ապա մնում է երրորդ տարբերակը՝ ցեղասպանություն:

Մենք պետք է բարձրաձայնենք այդ մասին՝ օգտագործելով ոչ միայն հայության ներուժն ու մեր բարեկամների հնարավորությունները, այլ քաղաքակիրթ աշխարհը պետք է գիտակցի այս ամենը»,-ընդգծեց Նախագահ Հարությունյանը՝ հավելելով, որ Արցախի Ազգային ժողովի այսօրվա հայտարարությունից հետո ակնկալիք կա, որ ՀՀ գործընկերները նույնպես ուղղակի ակտիվ մասնակցություն կունենան՝ իրենց պահանջով ու բոլոր հնարավորությունների օգտագործմամբ միջազգային հարթակներում բարձրաձայնելու արցախահայության տարրական հումանիտար, ինչպես նաև Արցախում ապրելու և միջազգային հանրության հետ կապ ունենալու իրավունքների մասին:

«Ես ուզում եմ դիմել հայությանը: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ շրջափակումը, որը բերելու է հումանիտար աղետի՝ օգտագործել բոլոր հնարավորությունները Սփյուռքում, ՀՀ-ում, և խաղաղ ակցիաներով փորձել միջազգային հանրությանն ու միջազգային կառույցներին ոտքի կանգնեցնել: Սա իմ կոչն է ու խնդրանքը, քանի որ դրա կարիքը մենք այսօր առավել քան երբևէ, ունենք:

Ես Ակնկալում եմ, որ Հայաստանում մեր հայրենակիցներն այսօր, վաղը կամ րոպեներ հետո բոլոր հնարավորություններն օգտագործելու են տարբեր դեսպանատների, ՄԱԿ-ի գրասենյակի մոտ և այլն, բարձրաձայնել արցախահայերի արդարացի պահանջը»,-ասաց երկրի ղեկավարը:

Նրա խոսքով՝ Արցախում լավ գիտակցում են ,որ Ադրբեջանը փորձելու է կասկածի տակ դնել և վարկաբեկել ՌԴ խաղաղապահ առաքելությունը։ «Սա մենք շատ լավ գիտակցում ենք, բայց անկախ ամեն ինչից ակնկալում ենք,որ խաղաղապահ առաքելություն իրականացնող կողմը, այսինքն՝ Ռուսաստանի Դաշնությունը, ավելի գործուն աջակցության և քայլերի է դիմելու:

Իհարկե ակնկալում ենք, որ Ֆրանսիան՝ որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ, Եվրոպայում և ընդհանուր առմամբ աշխարհաքաղաքական առումով լուրջ դերակատարություն ունեցող երկիր, օգտագործի իր խողովակները։ Երեկ մեզ հնարավորություն է եղել օգտագործել ամերիկյան թևը, քանի որ ժամանակի առումով հնարավորությունը եղել է»,-շեշտեց Արայիկ Հարությունյանը՝ հորդորելով արցախցիներին լինել համբերատար, միասնական, չենթարկվել խուճապի, սադրանքների և կազմակերպված ու միասնական պայքարով հաղթահարել այս ծանր փուլը:

Ամենից շատ դիտված

15:47 Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ․News.am
17:40 Անձնական հարց է, ավել բան չենք կարող ասել․ նոր մանրամասներ՝ Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին ծեծելու դեպքից
16:06 Շնորհավոր ծնունդդ, ուժեղ տղա՛․ Առուշ Առուշանյանը շնորհավորել է հոր ծննդյան օրը
22:48 Քըլէչը հմուտ դիվանագետ է, բայց երեխա դաստիարակելու հարցում անպիտան դուրս եկավ. Ղազարյան
18:00 Կա՛մ «Գողականի մասին» օրենքն ընդունեք, կա՛մ ժարգոնից հրաժարվեք
23:15 Արմեն Գրիգորյանը բալանսավորված քաղաքականություն չէր վարում, եվրոպամետ ուղղության ջատագովներից մեկն էր. Սիմոնյան
21:20 Դատարանը տնային կալանք է կիրառել «Օշականցի Գևորիկի» և «Զապի» նկատմամբ
16:44 Մեքենաներս ջարդուխուրդ եղան էս ճամփեքին, գոնե ավազ կամ շեբեն լցնեն. գյուղացի
19:00 Հիվանդ երեխայիս գրկած՝ նախ գումար էին պահանջում, նույնիսկ բժիշկ չհրավիրեցին ու չզննեցին. աղմկահարույց բողոքներ՝ «Ուիգմոր» ԲԿ-ի վերաբերյալ
20:51 Հայրենիքից անգամ կոպեկ գողացածները պետք է պատժվեն՝ «ականջները պետք է քաշել». Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի