Ներքին 3 տարի առաջ - 19:02 10-12-2022

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՀՀ մարզեր

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները ՀՀ բոլոր մարզերում անցկացրել են անձանց ընդունելություն և քննարկումներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Քաղաքացիները տեղում ստացել են խորհրդատվություն, դիմումներ ներկայացրել պաշտպանին։ Տեղական հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ քննարկվել են նաև մարդու իրավունքներին առնչվող հարցեր։

Նրանք այցն իրականացրել են Մարդու իրավունքների միջազգային օրվա խորհրդով։
Նշենք, որ 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, և 1950 թվականից Գլխավոր ասամբլեայի առաջարկով այդ հռչակագիրն ընդունեցին նաև տարբեր պետություններ ու կազմակերպություններ։

Այսօր ամբողջ աշխարհը դեկտեմբերի 10-ը նշում է որպես Մարդու իրավունքների միջազգային օր։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում