Մամուլ 3 տարի առաջ - 08:25 10-12-2022

Շատերը կարող են փողից «կտրվել». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Վերջերս հայտնի դարձավ, որ ՀՀ-ում իր գործունեությունն է դադարեցնում «Բաց հասարակության հիմնադրամի» երևանյան գրասենյակը կամ, այլ կերպ ասած, Սորոսի գրասենյակը։ Ըստ նախնական ժլատ տեղեկությունների, իրականում Սորոսի գրասենյակում տեղի են ունենում ձևաչափային փոփոխություններ, և այս սեգմենտը փորձելու է ավելի շատ տարածաշրջանային ինտեգրվածության նոր մարտավարությամբ հանդես գալ, ինչպես նաև ավելի շատ աշխատել մարզերում, թեպետ ավելի քիչ ֆինանսավորմամբ։

«Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստանում գործունեություն ծավալող արևմտյան ֆինանսավորմամբ ՀԿ-ներն ու այդ դաշտում գործող քաղաքական ուժերի ներկայացուցիչներն այս ամենի հետ կապված լուրջ անհանգստություններ ունեն, քանի որ շատերը կարող են փողից «կտրվել». ինչպես ասում են, բոլորին չի հասնի։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, օրերս Երևանից մինի պատվիրակություն է մեկնել ԱՄՆ՝ «հարց լուծելու» ակնկալիքով։

Նրանք այնտեղ փորձել են ներկայացնել ՀՀ-ում գոյություն ունեցող տրամադրությունները, նշել, որ իրենք այսքան «վիզ են դրել» մեծ դժվարությամբ հակառուսական տրամադրություններ արմատավորելու ու արևմտյան քարոզչաթեզերը տարածելու համար, նպաստել են 2018 թ. իշխանափոխությանը, իսկ հիմա փաստորեն կարող են մնալ «խաղից դուրս»։ Նրանք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանին խնդրել են, որ գոնե մեկ հանդիպում կազմակերպի Պետդեպի որևէ օղակի ներկայացուցչի հետ»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում