Ներքին 3 տարի առաջ - 20:36 09-12-2022

Արցախի պետնախարարը խորհրդակցություն է անցկացրել Ստեփանակերտի քաղաքապետարանի անձնակազմի հետ

Արցախի վարչական շրջաններում հանդիպումներից հետո Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան թիվ 1 դպրոցում խորհրդակցություն է անցկացրել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և քաղաքապետարանի աշխատակիցների հետ, ծանոթացել մայրաքաղաքի խնդիրներին:

Քննարկվել են հիմնականում ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող հարցեր:

Ինչպես տեղեկացրին Արցախի պետական նախարարի աշխատակազմից, խորհրդակցությունից հետո պետնախարարը հանդիպում է ունեցել ավագանու անդամների, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հաստատությունների ղեկավարներ հետ: Նշելով, որ հանդիպումների առաջին շարքն սկսել էր Բերդաձորի ենթաշրջանի Մեծ Շեն, Հին Շեն համայնքներից՝ ծանոթանալով փոքր համայնքների հոգսերին, Ռուբեն Վարդանյանն ասել է, որ այսօր եկել է լսելու մայրաքաղաքի խնդիրների մասին:

«Հանդիպման մասնակիցների հարցերն ու մտահոգությունները հիմնականում վերաբերել են անվտանգությանը, Արցախի ապագային, մայրաքաղաքում ապաստարանների առկայությանն ու դրանց պահպանմանը, դպրոցների շենքային պայմանների բարելավմանը, մարզասրահների բացակայությանը և այլն:

Պետնախարարը նշել է, որ խնդիրներին ծանոթանալը թույլ է տալիս սահմանել առաջնահերթությունները, հասկանալ և տեսնել, որտեղ՝ որ հարցն է առավել սուր և փորձել առաջին հերթին դրանց լուծումներ գտնել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նա տեղեկացրել է, որ ներկայում պետական-մասնավոր համագործակցությամբ մշակվում են մի շարք ծրագրեր, որոնք վերաբերում են թե՛ սոցիալական, թե՛ առողջապահության, թե՛ կրթության ոլորտներին: Դրանք առաջին հերթին իրականացվելու են այն համայնքներում, որտեղ խնդիրները հրատապ լուծում են պահանջում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ