Ներքին 3 տարի առաջ - 14:18 09-12-2022

ՀՀ ՊՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է միջազգային համաժողովի

Դեկտեմբերի 8-ից 9-ը ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի «Զինված ուժերում բարեվարքության կերտման դերը ժողովրդավարական արժեքների պաշտպանության և հասարակական ու ինստիտուցիոնալ դիմակայունության ամրապնդման գործում» խորագրով միջազգային համաժողովին։

ՊՆ-ից հայտնում են, որ Համաժողովին մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանական գերատեսչություններում բարեվարքության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության համար պատասխանատու կառուցների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների և առաջատար փորձագիտական կենտրոնների ներկայացուցիչներ։ Ներկայացվել ու քննարկվել են տարբեր երկրների զինված ուժերում բարեվարքության ամրապնդման լավագույն փորձը, առկա խնդիրները և դրանց լուծման համակարգային մոտեցումները։

Բրյուսելում ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը նաև երկկողմ հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի բարեվարքության կերտման ծրագրի ղեկավարության հետ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ծրագրերի ակտիվացման ուղղությամբ, վերահաստատվել է հաջորդ տարվա միջոցառումների ցանկը։ ՊՆ գլխավոր քարտուղարը ծրագրի ղեկավարությանը և փորձագետներին հրավիրել է Հայաստան՝ անձնակազմի կառավարման, ֆինանսական պլանավորման, աուդիտի և գնումների համակարգի ռիսկային հարցերի վերհանման և դրանց չեզոքացման համալիր գործողությունների մշակման վերաբերյալ տեղում անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու նպատակով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ