Արտաքին 3 տարի առաջ - 11:38 09-12-2022

Մոսկվայի մարզի առևտրի կենտրոններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել

Այսօր` դեկտեմբերի 9-ի գիշերը, Մոսկվայի մարզի Լենինգրադսկոյե մայրուղու վրա գտնվող «Մեգա Խիմկի» առեւտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ինչպես փոխանցում են Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհը առաջացել է կարճ միացման հետևանքով:

Հաղորդվում է, որ հրդեհի հետևանքով մեկ մարդ մահացել է,ով նախնական տվյալներով հիպերմարկետի անվտանգության աշխատակիցն է եղել։ Վերջինս չի հասցրել դուրս գալ հրդեհի տարածքից։

Բացի այդ առևտրի կենտրոնի տարածքում լսվում են պայթյունի ձայներ։ Պայթյունների մասին հայտնում է նաև «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով արտակարգ ծառայությունների իր աղբյուրներին։ «RIA Novosti»-ն, վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայություններին , տեղեկացնում է, որ պայթյուններ են տեղի ունեցել այրվող առևտրի կենտրոնի շինարարական բաժնում, պայթել են ներկի տարաներ։

Միևնույն ժամանակ Ռուսաստանի ԱԻՆ-ը տեղեկացրել է, որ
հրդեհի տարածքը 7000 քառակուսի մետր է։ «Ինտերֆաքս»-ը, վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունները , հայտնում է, որ հրդեհի տարածքը հասել է 15 հազար քառակուսի մետրի: մետր։

«RBC գործակալության տվյալների համաձայն` հրդեհը տարածվել է 18 հազար քառակուսի մետր մակերեսով։ Առևտրի կենտրոնում գտնվող OBI հիպերմարկետի շենքից մնացել է միայն ցուցանակը և պատի մի քանի բեկոր։

Հաղորդվում է, որ հրդեհն ունի բարդության չորրորդ աստիճան։ Մոսկվայի մարզի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով ՝ հրդեհի մարմանը մասնակցում է 30 մարդ և ինը տեխնիկա։ Բացի այդ արտակարգ ծառայությունները պատրաստվում են ներգրավել նաև ավիացիան։ Ավելի ուշ խմբավորման մեջ ընդգրկվել է 70 մարդ և 20 միավոր տեխնիկա։ Մոսկվայի մարզի դատախազությունը հրդեհի փաստով հետաքննություն է սկսել։«Ինտերֆաքս»-ին շտապօգնության ծառայություններից հայտնել են, որ հրդեհի վարկածների շարքում դիտարկվում է հրկիզման հնարավորությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ