Նման գռեհիկ պահվածք Հայաստանի ոչ մի ղեկավար իրեն թույլ չի տվել․ Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանին Լարսը փակ է կցորդով բեռնատարների համար․ փակ է նաև Քարի լիճ տանող ճանապարհը Հրդեհ՝ Երևանի խմորեղենի արտադրամասում․ կրակը մեկուսացվել է Սպասվում է անձրև և ուժեղ քամի․ եղանակը Հայաստանում «Լադա»-ն դուրս է եկել ճանապարհից, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր․Shamshyan.com 5-ամյա որդու ներկայությամբ ծեծել և փորձել է խեղդել կնոջը․ տնային կալանքի տակ գտնվող տղամարդու մոտ հայտնաբերվել է լիցքավորված «Մակարով»․ Shamshyan.com Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ընթացքում լարված իրավիճակ է ստեղծվել Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի կառավարման հարցով հրապարակային բանավեճի է հրավիրել Նարեկ Կարապետյանին Ահազանգ «Արմավիր» ՔԿՀ-ից․ դատապարտյալը սպառնում է դիմել ծայրահեղ քայլի՝ պաշտոնյայի պատճառով․Shamshyan.com Սահմանադրության նոր տեքստը կհրապարակվի երկուշաբթի․ Փաշինյանը ուղերձով կդիմի ժողովրդին
Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:59 08-12-2022

Դավթյան Արթուրից հետո ով պատահի, կարող է դատախազ լինել

«Դատախազական համակարգում չեն կարող դրսից բերել, մեծամասամբ ներսի դատախազներն են, եթե խոսքը աշխատակազմի ինքնավար պաշտոնների, հաստիքների մասին է, դա սպասարկող անձնակազմ է»,-այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Րաֆֆի Ասլանյանը՝ խոսելով Դատախազության նշանակումներից։

«Իսկ դատախազական անձնակազմի նշանակումների մասով, որքանով որ ես եմ տեսել դրանք համակարգի ներսից կատարվող նշանակումներ են։ Դրսից նշանակում եղել է միայն գլխավոր դատախազի տեղակալը՝ Անահիտ Մանատյան, և Հովհաննես Քոչարյանը՝ զինվորական դատախազի տեղակալ․ դատախազական հաստիքի ուրիշ նշանակում չի եղել»։

Հարցին, որ Դատախազությունում վերջին նշանակումը եղել է Հովհաննես Քոչարյանը, ում նշանակել են Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին, ինչպես կգնահատի այդ նշանակումը, արդյոք տեղին է, Ասլանյանն ասաց. «Ես կդժվարանամ ասել՝ տեղին էր, թե ոչ, նա, ընդհանուր առմամբ, խելացի իրավաբան է, և որքանով որ տեղյակ եմ, քննիչ, դատախազ չի աշխատել, բայց այնուամենայնիվ ոլորտին ծանոթ է, փաստաբան աշխատել է, հետևաբար դժվար է կոնկրետ կարծիք արտահայտել։ Առհասարակ, իմ կարծիքով, այն կադրային նշանակումները, որոնք հրապարակվել են, հիմնականում ցածր օղակից տեղափոխումներ են․ այս մասով ասելու շատ բան չկա։ Այս պահին մարզի դատախազների 90 տոկոսը նույն մարդիկ են, վարչական շրջանները նույն մարդիկ են, վարչության պետերը ամբողջությամբ նույնն են․ մեկ-երկու անձինք են դուրս եկել»։

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն էլ, խոսելով Հովհաննես Քոչարյանի, մասին ասաց. «Նորմալ խելքով մարդ է»։

Հարցին, թե այդ հատկանիշները բավակա՞ն են լավ դատախազ աշխատելու համար, Սիրունյանն ասաց. «Չէ լավ դատախազ լինելու համար շատ հատկանիշներ են պետք, Դավթյան Արթուրից հետո ով պատահի, կարող է դատախազ լինել, հարցը դա չէ, եթե հարցնում եք Քոչարյանը լավն է, թե ոչ, ասում եմ՝ Քոչարյանը խելքով մարդ է, խղճով մարդ է, գիտելիքները տեղն են։ Ես իրեն ցանկանում եմ, ինչպես որ մենք իրեն ճանաչում ենք, նույն ձևով էլ շարունակենք ճանաչել։ Մենք հիմա որ գցենք-բռնենք, 700 դատախազներից ովքեր են լավը, 670 լավը չեն։ Ես ես ձեզ ասում եմ որպես 17 տարվա պրոֆեսիոնալ դատախազ»։

Սիրունյանն ասաց, որ պետք չէ ուշադրության դարձնել, թե դատախազությունում, որ բաժնից ում ուր են տեղափոխում, դա կարևոր չէ. «Դատախազության ներսի նշանակումները, թե այսինչին տարան այնինչ տեղը, դրա վրա պետք չէ ուշադրություն դարձնել, դա եղանակ փոխող չէ, եղանակ փոխողը գլխավոր դատախազն է իր տեղակալներով։ Մենք՝ փաստաբաններս, հիմա դրա արդյունքն ենք ուզում տեսնել՝ այդ համակարգը հոգեպես փոխվելու է, թե ոչ։ Այն, թե մարզի դատախազը Պողոսն է թե Պետրոսը, դա բան չի փոխում»,-ասաց Սիրունյանը։

Ամենից շատ դիտված

17:40 Անձնական հարց է, ավել բան չենք կարող ասել․ նոր մանրամասներ՝ Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին ծեծելու դեպքից
16:06 Շնորհավոր ծնունդդ, ուժեղ տղա՛․ Առուշ Առուշանյանը շնորհավորել է հոր ծննդյան օրը
22:48 Քըլէչը հմուտ դիվանագետ է, բայց երեխա դաստիարակելու հարցում անպիտան դուրս եկավ. Ղազարյան
18:00 Կա՛մ «Գողականի մասին» օրենքն ընդունեք, կա՛մ ժարգոնից հրաժարվեք
23:15 Արմեն Գրիգորյանը բալանսավորված քաղաքականություն չէր վարում, եվրոպամետ ուղղության ջատագովներից մեկն էր. Սիմոնյան
21:20 Դատարանը տնային կալանք է կիրառել «Օշականցի Գևորիկի» և «Զապի» նկատմամբ
16:44 Մեքենաներս ջարդուխուրդ եղան էս ճամփեքին, գոնե ավազ կամ շեբեն լցնեն. գյուղացի
19:00 Հիվանդ երեխայիս գրկած՝ նախ գումար էին պահանջում, նույնիսկ բժիշկ չհրավիրեցին ու չզննեցին. աղմկահարույց բողոքներ՝ «Ուիգմոր» ԲԿ-ի վերաբերյալ
20:51 Հայրենիքից անգամ կոպեկ գողացածները պետք է պատժվեն՝ «ականջները պետք է քաշել». Նարեկ Կարապետյան
16:14 Մանվել Գրիգորյանը միայն անցյալի անուն չէ. դուստրը հոր մահվան տարելիցին տեսանյութ է հրապարակել