Իրանից Հայաստան ներմուծվող բեռնատարներում հայտնաբերվել է 247 հազար տուփ ապօրինի ծխախոտ Լարսը փակ է կցորդով բեռնատարների համար․ փակ է նաև Քարի լիճ տանող ճանապարհը Հրդեհ՝ Երևանի խմորեղենի արտադրամասում․ կրակը մեկուսացվել է Սպասվում է անձրև և ուժեղ քամի․ եղանակը Հայաստանում «Լադա»-ն դուրս է եկել ճանապարհից, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր․Shamshyan.com 5-ամյա որդու ներկայությամբ ծեծել և փորձել է խեղդել կնոջը․ տնային կալանքի տակ գտնվող տղամարդու մոտ հայտնաբերվել է լիցքավորված «Մակարով»․ Shamshyan.com Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ընթացքում լարված իրավիճակ է ստեղծվել Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի կառավարման հարցով հրապարակային բանավեճի է հրավիրել Նարեկ Կարապետյանին Ահազանգ «Արմավիր» ՔԿՀ-ից․ դատապարտյալը սպառնում է դիմել ծայրահեղ քայլի՝ պաշտոնյայի պատճառով․Shamshyan.com Սահմանադրության նոր տեքստը կհրապարակվի երկուշաբթի․ Փաշինյանը ուղերձով կդիմի ժողովրդին
Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:44 07-12-2022

Էշ, մի սատկի, գարուն կգա, վարկը կհասնի

2021 թ․-ի հուլիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Եվրոպական Միության կողմից Հայաստանին տրամադրվելիք 2,6 մլրդ եվրո աջակցության մասին։ Հայտարարությունն արվեց, միայն թե դրանից հետո՝ մոտավորապես 1,5 տարի անց, տրամադրված միջոցների մասին որևէ խոսք չկա։

Oragir.News-ը հարցում է ուղարկել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին գրասենյակ՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ, թե մինչ այժմ ԵՄ-ն որքան գումար է տրամադրել և տրամադրել է արդյոք։

Մենք բավական ընդարձակ նամակ են ստացել փոխվարչապետի գրասենյակից այն մասին, թե ինչ ծրագրրե են մշակվել, և ինչ ուղղություններով են նախատեսվում այդ միջոցները ծախսել։ Պատասխանից պարզ է դառնում, որ ձեռք բերված պայմանավորվածությունից 1,5 տարի անց նախատեսված միջոցներից Հայաստանը դեռ ոչինչ չի ստացել։

Ներկայացնում ենք մեր ստացած պատասխանն ամբողջությամբ․

«Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ 2021 թ. հուլիսին հրապարակված և այնուհետև Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարի կողմից Երևանում ներկայացված ԵՍ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակում Եվրոպական միությունը հանձնառություն ստանձնեց տարբեր ֆինանսական գործիքներով (վարկ, դրամաշնորհ, երաշխիքներ, մասնավոր հատվածում ներդրումներ) մոբիլիզացնել 2.6 մլրդ եվրո՝ Հայաստանին 5 փոխհամաձայնեցված առաջնահերթ ուղղություններով աջակցելու նպատակով: Դրանք են՝

• Աջակցություն կայուն, նորարար և մրցակցային տնտեսությանը, ուղղակի աջակցություն 30000 ՓՄՁ-ներին,

• Կապի և սոցիալ-տնտեսական զարգացման խթանում. Հյուիս-հարավ միջանցքի կառուցման աշխատանքներում համագործակցություն,

• Ներդրումներ թվային վերափոխման, նորարարության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում,

• Աջակցություն հարավային շրջանների դիմակայունության ամրապնդմանը,

• Ներդրումներ Երևանում, խելացի և կանաչ Երևան:

Այնուհետև, Վարչապետի գլխավորությամբ և Կառավարության անդամների մասնակցությամբ կայացած պարբերական քննարկումների արդյունքում հայկական կողմը ձևավորեց ծրագրային փաթեթ՝ մատնանշելով յուրաքանչյուր ուղենիշի ներքո առաջնահերթ ծրագրերը: Հայկական կողմը առաջարկեց նաև 2 հավելյալ ուղենիշներ, որոնք են՝ աջակցություն կրթության հասանելիությանը և աջակցություն աղբի և ջրի կառավարմանը:

2021թ. սեպտեմբերին այս փաթեթը պաշտոնապես փոխանցվեց ԵՄ կողմին: Այնուհետև ձևավորվեցին աշխատանքային խմբեր՝ Կառավարության շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների ներգրավմամբ՝ յուրաքանչյուր ծրագրային առաջարկ ԵՄ կառույցների և եվրոպական ֆինանսական ինստիտուտների հետ ավելի մանրամասն մշակելու և իրականացնելու նպատակով:

Փաթեթի ծավալները հաշվի առնելով՝ ԵՄ կողմի առաջարկով նախ առանձնացվեցին առաջնահերթ ծրագրեր՝ փաթեթի իրականացման մեկնարկի նպատակով, ուստի տարբեր ծրագրեր գտնվում են մշակման և իրականացման տարբեր փուլերում:

Մասնավորապես՝

Ուղենիշ 1

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանում գործող տարբեր առևտրային բանկերի հետ հաստատել է շուրջ 30 մլն եվրո արժողությամբ ծրագրեր ՓՄՁ մրցունակության բարձրացման նպատակով և 13 մլն եվրո արժողությամբ ծրագրեր կանանց ձեռներեցության խթանման նպատակով:

Միևնույն ժամանակ, ամփոփման փուլում է գտնվում Եվրոպական ներդրումային բանկի և Կենտրոնական բանկի Գերմանահայկական հիմնադրամի համագործակցությամբ մշակված ծրագիրը, որով ակնկալվում է շուրջ 70 մլն եվրո հատկացնեել ՓՄՁ- ների կանաչացմանը և տեխնոլոգիական հագեցմանը, կանանց ձեռներեցությանը, տարածաշրջանային և ներառական զարգացում ապահովող բիզնեսներին:

Ուղենիշ 2

Ծավալուն աշխատանքներ են իրականացվել Հյուսիս-հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի (ներառյալ Բարգուշատի թունելը) ծրագրի նախապատրաստման նպատակով: Մասնավորապես՝ իրականացվել են ծրագրի սոցիալական և բնապահպանական ազդեցության գնահատումները, ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրության հիմնական մասը, ինչի արդյունքում ներկայացվել են մի շարք ռեկոմենդացիաներ: Շուրջ 900 մլն եվրո գնահատված ծրագիրն ակնկալվում է եվրոպական կողմին ներկայացնել հաջորդ տարի՝ վարկ-դրամաշնորհ խառը գործիքակազմով ֆինանսավորման նպատակով:

Ուղենիշ 3

ԵՄ հետ մշակվել և հաստատման փուլում է գտնվում նոր բյուջետային աջակցության ծրագիր, որի շրջանակում տրամադրվող դրամաշնորհային միջոցներից Կառավարությունը նախատեսում է 15.3 մլն եվրո հատկացնել Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի բոլոր դպրոցների բնագիտական ուղղություններով (քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, ՏՀՏ) լաբորատորիաների վերակառուցման և վերազինման համար: 

Ուղենիշ 4

Հաստատվել է «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» ֆինանսավորման համաձայնագիրը, որի շրջանակում 9 մլն եվրո դրամաշնորհային աջակցություն կւորամադրվի Սյունիքի մարզում գործող ՓՄՁ-ների աջակցության և Սյունիքում համայնքային փոքր ենթակաոուցվածք այ ին ծրագրերի ֆինանսավորման նպատակով:

Մշակվել և հաստատման փուլում է գտնվում ԵՄ նոր բյուջետային աջակցության ծրագիր, որի շրջանակում ւորամադրվող դրամաշնորհային միջոցներից Կառավարությունը նախատեսում է 14 մլն եվրո հատկացնել Կապանի 13 կրթահամալիրների վերանորոգման, գույքով ապահովման և ուսուցիչների վերապատրաստման համար, կրթության կազմակերպման նպատակով ձեռք կբերվեն 8 միկրոավտոբուսներ:

Ամփոփման և հաստատման փուլում է գտնվում նաև Սյունիքում ոչ ֆորմալնորարարական կրթության զարգացման նպատակով 20 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը (10 մլն եվրո դրամաշնորհ, 10 մլն եվրո վարկ), որով Սյունիքի մարզում կստեղծվեն 2 ՔՈԱՖ սմարթ֊կենտրոններ:

Ուղենիշ 5

Հաստատվել է 25 մլն եվրո (5մլն եվրո' դրամաշնորհ, 20 մլն եվրո' վարկ) արժողությամբ «Երևանի ավտոբուսներ» ծրագիրը, որի շրջանակում ձեռք կբերվեն սեղմված բնական գազով աշխատող 87 ավտոբուսներ Երևանի համար, առաջին խմբաքանակը կլինի Երևանում 2023թ. սկզբին:

Ամփոփման և հաստատման փուլում է գւոնվում Երևանում էներգաարդյունավետոլթյան բարձրացման ծրագիրը՝ ընդհանուր 37 մլն եվրո արժողությամբ (10 մլն եվրո՝ դրամաշնորհ, 25 մլն եվրո' վարկ, 2 մլն եվրո համաֆինանսավորում), որովնախաւոեսվում է վերանորոգել Երևանի 29 մանկապարտեզ և 6 պոլիկլինիկա:

Միևնույն ժամանակ, տեղեկացնում ենք, որ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո մի շարք այլ ծրագրեր մշակման տարբեր փուլերում են: Սրանից զատ, Կառավարությունը շարունակում է համագործակցել Եվրոպական միության հետ առաջնահերթ այլ ուղղություններով: Մասնավորապես՝ հաստատվել են 10 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային ֆինանսավորման համաձայնագիր՝ ուղղված ոստիկանության բարեփոխումներին, միգրացիայի կառավարմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև 5.2 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային ֆինանսավորման համաձայնագիր՝ ուղղված Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի բարելավմանը»։

Ամենից շատ դիտված

17:40 Անձնական հարց է, ավել բան չենք կարող ասել․ նոր մանրամասներ՝ Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին ծեծելու դեպքից
22:48 Քըլէչը հմուտ դիվանագետ է, բայց երեխա դաստիարակելու հարցում անպիտան դուրս եկավ. Ղազարյան
18:00 Կա՛մ «Գողականի մասին» օրենքն ընդունեք, կա՛մ ժարգոնից հրաժարվեք
23:15 Արմեն Գրիգորյանը բալանսավորված քաղաքականություն չէր վարում, եվրոպամետ ուղղության ջատագովներից մեկն էր. Սիմոնյան
21:20 Դատարանը տնային կալանք է կիրառել «Օշականցի Գևորիկի» և «Զապի» նկատմամբ
16:44 Մեքենաներս ջարդուխուրդ եղան էս ճամփեքին, գոնե ավազ կամ շեբեն լցնեն. գյուղացի
19:00 Հիվանդ երեխայիս գրկած՝ նախ գումար էին պահանջում, նույնիսկ բժիշկ չհրավիրեցին ու չզննեցին. աղմկահարույց բողոքներ՝ «Ուիգմոր» ԲԿ-ի վերաբերյալ
20:51 Հայրենիքից անգամ կոպեկ գողացածները պետք է պատժվեն՝ «ականջները պետք է քաշել». Նարեկ Կարապետյան
16:14 Մանվել Գրիգորյանը միայն անցյալի անուն չէ. դուստրը հոր մահվան տարելիցին տեսանյութ է հրապարակել
18:19 Երևանում որ մեքենաների շահագործումն է սահմանափակելու Տիգրան Ավինյանը. փորձագետի դիտարկումները