Արտաքին 3 տարի առաջ - 11:19 07-12-2022

Ուկրաինա զենքի մատակարարումները զուտ պաշտպանական նպատակներ են հետապնդում. ԱՄՆ

Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը երեքշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ-ը Ուկրաինա զենք չի մատակարարում իր սահմաններից դուրս հարվածներ հասցնելու համար և չի խրախուսում դա, տեղեկացրել է «Голос Америки»-ին։

Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Ուկրաինան ցուցադրել է ռուսական տարածքի խորքում գտնվող ավիաբազաներին հարվածներ հասցնելու նոր ունակություն։

Հիշեցնենք, որ ըստ Մոսկվայի՝ երկուշաբթի օրվա գրոհների հետեւանքով զոհվել է երեք ռուս զինծառայող, չորս հոգի վիրավորվել է, վնասվել է երկու ռազմական ինքնաթիռ։

Երեքշաբթի արդեն երրորդ ռուսական օդանավակայանն է (Կուրսկի) հրդեհվել անօդաչուի հարվածի հետեւանքով։
«Մենք Ուկրաինային այնպիսի միջոցներ չենք տրամադրում, որոնք կարող են հարվածներ հասցնել նրա սահմաններից դուրս։ Մենք Ուկրաինային չենք խրախուսում հարվածներ հասցնել իր սահմաններից դուրս»,- լրագրողներին ասել է Փրայսը։

Նա ավելացրել է, որ չկան հաստատումներ, որ հարվածները, որոնց մասին խոսվում է, հասցվել են Ուկրաինայի կողմից։

Կիևի կառավարությունը չի ստանձնել հարվածների ուղիղ պատասխանատվությունը, բայց եւ ողջունել է դրանք։ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Ուկրաինա զենք չի մատակարարել Ռուսաստանի տարածքում օգտագործելու համար։

«Մենք հստակ հայտարարել ենք, որ այդ մատակարարումները (նախատեսված են) պաշտպանության համար»,- ասել է Փրայսը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ