Արտաքին 3 տարի առաջ - 16:36 06-12-2022

Էրդողանը և Ալիևը շնորհավորել են թուրք-ադրբեջանական զորավարժություններին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով շնորհավորել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններում ընդգրկված զինվորական անձնակազմին՝ «բարձրաստիճան դիտորդի օրվա կապակցությամբ»։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Ալիևը, շնորհավորելով զինվորական անձնակազմին «Եղբայրական բռունցք» զորավարժությունները համարել է թուրք-ադրբեջանական միասնության հերթական դրսևորումը։ Նա նշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միասնությունը հավերժ է և անխորտակելի։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուշադրություն է հրավիրել «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով անցկացվող զորավարժությունների արձանագրած հաջողությանը։ Նա ընդգծել է, որ Անկարայի և Բաքվի անկոտրում միասնությունը կշարունակվի նաև ապագայում։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է «Oragir.News»-ը, Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը Ադրբեջանի տարածքում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանների մոտակայքում համատեղ զորավարժություններ են սկսել։ Իրանի հետ սահմանակից շրջաններում թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունները իրականացվում են Ադրբեջանի և Իրանի միջև առկա լարվածության պայմաններում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»