Ներքին 3 տարի առաջ - 20:47 02-12-2022

Ամեն ինչ մոռացանք, անցավ-գնաց․ չեն մտածում ո՛չ ապաստարանների, ո՛չ էլ բնակչությանը պատրաստելու մասին

«Ցավոք սրտի, հանգստացողներ այս պահին ընդհանրապես չունենք։ Անցած տարի շատ լավ էր, այս տարի էլ լավ կլիներ, եթե այս դեպքերը չլինեին»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի բնակիչ, «Եվմարի» հյուրանոցի տնօրեն Հայրիկ Ստեփանյանը՝ խոսելով քաղաքի հյուրանոցներում տիրող իրավիճակից և հանգստացողների թվից։

Հարցին, թե այս պահին ինչպիսին է իրավիճակը Ջերմուկում, ինչ-որ լարվածություն կա՞, Ստեփանյանը պատասխանեց. «Այս պահին կոնկրետ ոչ մի լարվածություն չկա, ուղղակի մարդիկ վախենում են, չեն գալիս»։

Խոսելով քաղաքի բնակչության սոցիալական վիճակից՝ Ստեփանյանը նշեց. «Ժողովրդի 90 տոկոսն այս պահին չի աշխատում, այստեղ հիմնականում առողջարաններ, հյուրանոցներ են, հիմա չեն աշխատում, մարդիկ էլ կամաց-կամաց մտածում են դուրս գալու մասին, գնան, ուրիշ տեղ ապրեն, աշխատեն։ Ինչ անեն, առանց աշխատանք չի լինի»։

Հարցրինք Ստեփանյանին, թե ինչպես են վճարում իրենց աշխատակիցներին, նա պատասխանեց. «Ես բավականին ժամանակ է՝ չեմ վճարում, չենք էլ կանչում աշխատանքի։ Գիտեք՝ ինչպես ենք կանչում․ երբ որ անհրաժեշտություն է լինում, մեկ-երկու հոգու ենք կանչում»։

Հարցին, թե արդյոք բիզնեսին Կառավարությունից որևէ աջակցություն չի հատկացվել, Ստեփանյանն ասաց. «Անընդհատ խոսում են, բայց մինչև հիմա ոչ մի օգնություն չեն տրամադրել, միայն խոսում են, միայն հույս են տալիս, որ մի բան կանենք, բայց թե երբ կանեն, չգիտենք»։

Փորձեցինք ճշտել Ստեփանյանից, թե բնակչությանը արդյոք պատրաստում են արտակարգ իրավիճակներին, ինչ պետք է անեն նման դեպքերում։ Մեր զրուցակիցն ասաց. «Բացարձակ չէ, ոչ մի բան, ամեն ինչ մոռացանք, անցավ-գնաց․ այնպիսի տպավորություն է, թե ո՛չ մտածում են ապաստարանների մասին, ո՛չ մտածում են՝ բնակչությանը նախապատրաստեն, ինչ-որ դասընթացներ կազմակերպեն, որ ենթադրենք այս իրավիճակում այսպես պետք է անել, շարժվեք, գնացեք այսինչ տեղը, ոչ մի բան չի արվում։ Ախր որպես այդպիսին ապաստարաններ էլ չկան, մարդիկ էլ, եթե ինչ-որ բան եղավ, նորից նստելու են մեքենաները, գնան»։

Հետաքրքրվեցինք Ստեփանյանից, թե իր տնօրինությամբ գտնվող «Եվմարի» հյուրանոցն ունի արդյոք ապաստարաններ, պատասխանեց. «Մենք չունեինք ապաստարան, մերը հին շենք է, ես եմ վերակառուցել որպես հյուրանոց, այդպիսի հարմար տեղ՝ որպես ապաստարան, գոյություն չունի»։

Հարցին, թե համայնքային իշխանությունները որոշակի մեխանիզմ չեն մտածել արդյոք այդ խնդրի շուրջ, Ստեփանյանը պատասխանեց. «Դե որ մտածեին, ինչ-որ բաներ կարվեր, տեսնում եմ, որ շրջապատում ամեն մեկը իր յուղով տապակվում է, այդքան բան։ Շփվում եմ համայնքային ղեկավարության հետ, գիտեմ, որ ոչ մի բան էլ չի արվում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի