Արտաքին 3 տարի առաջ - 17:40 02-12-2022

Իրանը և Վենեսուելան մտադիր են ընդլայնել էներգետիկ փոխգործակցությունը

Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի արդյունաբերության, ազգային արտադրության և նավթի նախարար Թարեկ Էլ Այսամիի հետ։ Ինչպես փոխանցում է իրանական Mehr լրատվական գործակալությունը, պաշտոնյաները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են էներգետիկ ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Հաղորդվում է, որ կողմերն անդրադարձել են նավթի համաշխարհային շուկայում տեղի ունեցող վերջին զարգացումներին։ Կողմերը մտադրություն են հայտնել առաջիկայում էլ ավելի ընդլայնել Իրանի և Վենեսուելայի միջև առկա էներգետիկ փոխգործակցությունը։

Ամիսներ առաջ Ջավադ Օուջիի՝ Կարակաս կատարած այցի ընթացքում երկու երկրները մի շարք համաձայնագրեր և հուշագրեր են ստորագրել։ Իրանի և Վենեսուելայի միջև ստորագրված փաստաթղթերը ներառում են նավթի և գազի հանքավայրերում ընդլայնման և արդյունահանման ոլորտները, նավթավերամշակման գործարանների արդիականացումը և նավթավերամշակման հզորությունների օգտագործումը, ինչպես նաև նավթի, գազի և նավթաքիմիական արդյունաբերության ոլորտում մարդկային ռեսուրսների ու փորձի փոխանակումը:

Իրանի նավթի նախարարը այս տարի հոկտեմբերի 16-ին հայտնել էր Վենեսուելայում Իրանի կողմից կառուցված առաջին նավթավերամշակման գործարանի գործարկման մասին։ Օուջին ասել էր, որ նավթավերամշակման գործարանը կարող է վերամշակել 100 հազար բարել հում նավթ երկրի հանքավայրերից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ