Մամուլ 3 տարի առաջ - 08:05 01-12-2022

Փաշինյանի մեսիջը՝ թիմակիցներին. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ի հեճուկս հանրային լայն շերտերի տարակուսանքի, ՔՊ հնաբնակներին չի զարմացրել Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ նախկին ՀՀԿ-ական Գեւորգ Պապոյանին ու նախկին ԲՀԿ-ական Վահագն Ալեքսանյանին կուսակցության վարչության նախագահի տեղակալներ նշանակելու մասին։

Վարչության ընտրությունների կեղծումից հետո ՔՊ-ում սպասում էին, որ Փաշինյանը կպատժի ոչ միայն կեղծարարության ենթադրյալ կազմակերպիչ Սուրեն Պապիկյանին եւ նրա աջակիցներին, այլեւ քիչ թե շատ ինքնուրույն անձանց, որպեսզի վերջիններիս մտքով չանցնի աճել եւ կրկնել Պապիկյանի «ինքնագործունեությունը»՝ հավակնել վարչապետի աթոռին եւ վարչությունում յուրայիններ ներդնելուն։

Սրանով է պայմանավորված, որ ՔՊ վարչության նախագահի տեղակալ չնշանակվեցին, դիցուք, կուսակցության հիմնադիրներից Արմեն Փամբուխչյանը կամ Արայիկ Հարությունյանը, այլ նախապատվությունը տրվեց հնազանդ կամակատարներին։ Սրանով Փաշինյանը թիմին մեսիջ հղեց, որ իր կողքին տեղ ունեն անմնացորդ կամակատարները։
ՔՊ աշխատակազմի ղեկավար էլ նշանակվել է ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, ով ժամանակին «Հայկական ժամանակի» գանձապահն է եղել, ապա՝ հաշվապահը, հետո՝ կառավարական առանձնատների ՊՈԱԿ-ի տնօրենը եւ տարիների ընթացքում ապացուցել է իր հավատարմությունը Փաշինյանին եւ նրա կնոջը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար