Ներքին 3 տարի առաջ - 22:39 29-11-2022

«6-ից մինչեւ 9:35 բժիշկը ծնարան չի եկել». Շենգավիթ բկ-ում նորածնի ու ծննդկանի մահվան մեջ ամուսինը մեղադրում է բժշկին․ news.am

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում նոյեմբերի 21-ին 33-ամյա ծննդկան Կարինե Մուսայելյանի ու իր նորածնի մահվան մեջ նրա ամուսինը՝ Արայիկ Ջուլհակյանը, մեղադրում է ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Հովհաննիսյանին:

NEWS.am-ի հետ զրույցում Արայիկ Ջուլհակյանը պատմեց, որ իր կինը հղիության ընթացքում պարբերաբար հետազոտվել է, եւ որեւէ խնդիր չի արձանագրվել:

«Նոյեմբերի 21-ի լուսաբացին 4։30-ից 5։00-ի սահմաններում կնոջս ցավերը սկսվեցին, 5։50 զանգահարեցինք իր բժշկուհուն, ասացինք, որ ցավերը սկսվել են, նա էլ ասաց՝ գնացեք, թող հերթապահ բժիշկն ընդունի ձեզ, մինչեւ ես կհասնեմ։ Կինս իր ոտքով նստել է մեքենան, գնացել ենք։ Ինձ ծննդատանն ասացին, որ տեղափոխում ենք ծնարան, մինչեւ իր բժիշկը մոտենա։ Ես գնացել եմ տուն, անընդհատ զանգել եմ, իմացել եմ՝ ինչպես է։ Վերջին անգամ իր հետ խոսել եմ 8։02, ինձ ասաց՝ ցավերս շարունակվում են, հարցրի՝ բա բժշկուհուց ի՞նչ կա, ասաց՝ 20 րոպեից տեղում կլինի»,- պատմեց մահացած ծննդկանի ամուսինը:

Նա պատմեց, որ 11:30-ի սահմաններում իր եղբորն է զանգահարում բժշկուհին եւ խնդրում գնալ ԲԿ.

«6-ից մինչեւ 9:35 բժիշկը չի եկել ծնարան: Մենք գնում ու բարձրանում ենք բժշկուհու մոտ, ինքն ինձ երեխային է ցույց տալիս ու ասում՝ սա ձեր երեխան է, նա մահացած է ծնվել, կյանքի հետ անհամատեղելի արատ է ունեցել, ասում եմ՝ ոնց կարող է նման բան լինել, դուք կնոջս 9 ամիս հետազոտել եք, խնդիր չի եղել երբեւէ, բժշկուհին ինձ ասում է՝ սա նենց խնդիր է, որ երեխան պիտի ծնվի, նոր իմանանք։ Ես կյանքումս առաջին անգամ եմ լսում նման պարզաբանում, որ երեխան պիտի ծնվի, նոր հասկանան՝ երեխան ապրելու է, թե՝ ոչ։ Ես ասացի՝ չգիտեմ երեխան ում երեխան է, կնոջս պետք է տեսնեմ, ինքն ասի՝ մահացած երեխան մե՞րն է, թե՞ ոչ, ինձ ասաց՝ ձեր կնոջ վիճակը լավ չի, հիմա իրենով ենք զբաղվում»,- պատմեց Արայիկ Ջուլհակյանը:

Շարունակությունն՝ այստեղ․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ