Արտաքին 3 տարի առաջ - 21:20 25-11-2022

Վրաստանի արտաքին գործերի նախարարն այցելել է Մոլդովա

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Մոլդովա։ Ինչպես փոխանցում է վրացական Новости-Грузия լրատվական գործակալությունը, այս մասին հայտնում է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Վրաստանի արտգործնախարարի այցի օրակարգում հանդիպումներ են նախատեսված Մոլդովայի գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների հետ։

Դարչիաշվիլին հանդիպում կունենա Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրաինտեգրման նախարար Նիկու Պոպեսկուի հետ։ Հանդիպումը կանցկացվի երկկողմ ձևաչափով, որից հետո պատվիրակությունները բանակցություններ բանակցություններ կվարեն ընդլայնված կազմով։

Բանակցությունների ավարտից հետո Դարչիաշվիլին և Պոպեսկուն համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն։

Նշվում է, որ բանակցությունների հիմնական թեմաները կվերաբերեն երկկողմ հարաբերությունների զարգացմանը, երկու երկրների եվրաինտեգրման օրակարգին և միմյանց ցուցաբերվող աջակցությանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ