Ներքին 3 տարի առաջ - 13:19 24-11-2022

Ի՞նչ թուղթ կա արխիվում, որը հենց հիմա եք ուզում վերացնել․ Արթուր Խաչատրյան

ԱԺ 8-րդ գումարման 4-րդ նստաշրջանի արտահերթ նիստում քննարկվում է ԱԱԾ–ի արխիվները ոչնչացնելու թույլտվություն տալու մասին հարցը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանից հետաքրքրվեց, թե որն է այս ռեժիմով այս հարցերը քննարկելու տրամաբանությունը․ «ԱԱԾ արխիվում այդ ի՞նչ թուղթ կա, որը պիտի վերացվի։ Ես չեմ վիճարկում ոչ հրատապությունը, ոչ էլ կարևորությունը, ուղղակի եթե այն կարևոր է, ապա պետք է ավելի պատշաճ ժամանակ տրամադրվեր։ Կարևորությունը ենթադրում է խորը և համապարփակ քննարկում։ Հրատապությունն էլ ենթադրում է, որ պետք է շուտ բերվեր նախագիծը, ոչ թե հիմա ու ասեք, թե շուտ պետք է քննարկվի, որովհետև մի քանի օրից նոր ռեժիմ է գործադրվելու»,– նշեց Խաչատրյանը՝ կրկնելով բուն հարցը․ «Ի՞նչ թուղթ կա արխիվում, որը հենց հիմա եք ուզում վերացնել»։

Արման Պողոսյանը պատասխանեց՝ չի հասկանում, թե ինչ թղթի վերացման մասին է խոսքը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում