Ներքին 3 տարի առաջ - 15:36 22-11-2022

Հանդիպման վայրը՝ Դիլիջան․ առաջիկա weekend-ները թեժ կլինեն դատավորների եւ ԲԴԽ-ի համար

Oragir.news-ի տեղեկություններով՝ շաբաթվա վերջին ամբողջ հանրապետության քրեական մասնագիտացման դատավորների հետ ԲԴԽ-ն հանդիպում է կազմակերպել։ Այն տեղի է ունենալու հանգստյան օրերին Դիլիջանում։

Օրակարգում աշխատանքային հարցեր են, օրենսդրական դաշտի փոփոխություններ, դատական համակարգի խնդիրներ եւ այլն։

Նմանատիպ օրակարգով հանդիպում քաղաքացիական և վարչական գործեր քննող դատավորների հետ նախատեսված է մյուս շաբաթվա վերջին։

Դատավորները, իհարկե, մեծ ակնկալիքներ չունեն, շատ լավ գիտակցում են, որ այս հանդիպումները ձեւական բնույթ ունեն՝ ցույց տալու՝ իբր դատավորների հետ քննարկում են, հանդիպում, լսում։

Իսկ վերջնարդյունքում այնպիսի օրենքներ կընդունեն, որը իշխանությանն է ձեռնտու կամ էլ հերթական ապօրինությունը կօրինականացնեն բայց, իհարկե, դա ներկայացնելով դատավորների հետ քննարկման արդյունք եւ չընդգրկելով դատավորների ներկայացրած ոչ մի առաջարկ։

Ամենից շատ դիտված

10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
13:18 Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում
11:58 Մոսկվայի մարզում հայտնել են անօդաչուների զանգվածային հարձակման մասին
11:40 Մեկ շաբաթում պարեկները Երևանում և մարզերում արձանագրել են ավելի քան 26 հազար խախտում
20:37 Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
16:18 Ոտքը կորցնելու վտանգ չկա. ԲԿ-ն հերքում է լուրերը, հարազատները՝ ահազանգում. ինչ է թաքցնում հիվանդանոցը
07:30 Չթպրտա և ոչ ոք. Ինչու են Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախում․ «Իրավունք»
08:30 Իշխանությունը թաքցնում է վիճակը․ «Հրապարակ»
12:13 Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Ոսկեվազի դաշտերում. կան վիրավորներ