Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 13:45 22-11-2022

Լավրովն այսօր կայցելի Երևան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի սկսում է երկօրյա այցը Երևան: ՌԴ ԱԳ նախարարը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Սպասվում է, որ նիստի մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրադրությունը և կազմակերպության գործունեությունը: Կողմերը կքննարկեն ՀԱՊԿ շրջանակներում արտաքին քաղաքական, ռազմական և հակաահաբեկչական համագործակցությանն առնչվող և Հավաքական անվտանգության համակարգի ամրապնդմանն ու հետագա զարգացմանն ուղղված որոշումների փաթեթը:

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել Է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, նիստի ընթացքում նախատեսվում է ընդունել մի քանի կարևոր քաղաքական հայտարարություն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում