Ներքին 3 տարի առաջ - 17:57 20-11-2022

Սահմանամերձ երկու գյուղում ապաստարաններ կկառուցվեն. ԱԻՆ փոխնախարար

Սահմանամերձ երկու գյուղում ապաստարաններ կկառուցվեն։ Այս մասին այսօր Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց ԱԻՆ փոխնախարար Դավիթ Համբարյանը։

«Կան դպրոցներ և մանկապարտեզներ, որոնք իրենց դիրքից կամ շենքային պայմաններից ելնելով չեն կարող թաքստոց ունենալ , դրա համար էլ անհրաժեշտություն է առաջացել նորերը կառուցելու»,– նշեց փոխնախարարը։

Կան նաև որոշ դպրոցներ ու մանկապարտեզներ, որոնք ունեն թաքստոցների վերանորոգման անհրաժեշտություն։

Նշենք, որ Օմբուդսմանին առընթեր այս խորհուրդը գումարել էր իր առաջին նիստը։ Հայաստանից ու Արցախից տարբեր տարիքի երեխաներ իրենց հետաքրքրող հարցերն են ուղղում գերատեսչությունների ներկայացուցիչներին։

Խորհրդի նպատակն է երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության ոլորտում աջակցել պաշտպանի գործունեությանը որպես խորհրդատվական մարմին: Խորհրդի խնդիրներն են աջակցել պաշտպանին երեխաների և երիտասարդների հետ համագործակցության զարգացմանը, խթանել երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող խնդիրների վերհանմանը, աջակցել պաշտպանին երեխաների և երիտասարդների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ