Ներքին 3 տարի առաջ - 21:41 19-11-2022

ՀԷԿ-երի արտադրությունը 12.7%-ով նվազել է

2022 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 6 մլրդ 524.27 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 2021 թվականի համեմատ աճել է 16.9%-ով։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից, Հայաստանի ատոմային էլեկտրական կայանը (ՀԱԷԿ) արտադրել է 1 մլրդ 959.31 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ 2021 թ-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճելով 58.3%-ով։

Վիճակագրության համաձայն՝ ՋԷԿ-երի արտադրությունը 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 13.9%-ով և կազմել 2 մլրդ 776.7 մլն կՎտ ժամ, հողմային էներգիայի արտադրությունն էլ աճել է 50.4%-ով՝ կազմելով 1.3 մլն կՎտ ժամ։
Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, ապա այստեղ արտադրությունը նվազել է 12.7%-ով՝ կազմելով 1 մլրդ 836.1 մլն կվտ ժամ։

Ըստ վիճակագրության՝ հունվար-սեպտեմբերին արևային էլեկտրակայաններն արտադրել են 184.3 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ 2021 թվականին նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2.7 անգամ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ