Սպորտ 3 տարի առաջ - 22:56 16-11-2022

Ընկերական հանդիպում․ Կոսովո - Հայաստան՝ ոչ-ոքի

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Կոսովոյի ընտրանու հետ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2։

Խաղի 24-րդ րոպեին անհատական հիանալի գործողություններից հետո Ժիրայր Շաղոյանը գրավել է մրցակցի դարպասը։ Գոլի տեսանյութը՝ այստեղ։

Կոսովոյի ընտրանին 67-րդ րոպեին հստակ է իրացրել 11-մետրանոցը՝ հավասարեցնելով հաշիվը։

Խաղավերջում՝ 82-րդ րոպեին, Կամո Հովհաննիսյանի գոլը առաջ է մղել Հայաստանի ազգային թիմին։ Գոլի տեսանյութը՝ այստեղ։

Ավելացված ժամանակում տանտերերը գոլ են խփել և ոչ-ոքի կորզել։

Նշենք, որ Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումն է անցկացրել գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկիի գլխավորությամբ։

Ֆուտբոլի Հայաստանի գլխավոր թիմը ևս մեկ ընկերական հանդիպում անցկացնելու է նոյեմբերի 19-ին՝ հյուրընկալվելով Ալբանիային։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ