Ներքին 3 տարի առաջ - 14:21 15-11-2022

Արդյո՞ք պատանի խաղամոլներ չեն ծնվում, երբ հրաձգարանում կրակում են՝ ինչ-որ բան շահելու համար․ Աղազարյան

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում «Տեսալսողական մեդիայի մասին օրենքում լրացում կատարելու և Գովազդի մասին օրենքում փոփոխություններ կատարելու» նախագծերի փաթեթն ընդունելու հարցի քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը նույն խմբակցությունից Գևորգ Պապոյանին հարց ուղղեց․ «Մենք, որ սենց պայքարում ենք խաղամոլության դեմ՝ համատարած ձևով և շատ դեպքերում արդյունավետ, մանկական, պատանեկան խաղամոլություն հասկացողություն, դուք երբևէ այդ մասին մտածե՞լ եք, թե՞ ոչ»։ Գևորգ Պապոյանն արձագանքեց, որ իրավական առումով նման խնդիր չի կարող լինել։

Իսկ Աղազարյանը օրինակ բերեց․ «Զբոսայգիներում կան հրաձգության սարքեր և հարյուր տոկոսով շահում են, 1000 դրամ տալիս են, 200 դրամանոց ինչ-որ բան են շահում, արդյո՞ք պատանի խաղամոլներ չեն ծնվում, առաջանում, այստեղ մենք խնդիր ունե՞նք, թե՞ չունենք»։ Հարցին ի պատասխան՝ Պապոյանն արձագանքեց․ «Կարող է ազդել, թե ոչ, թերևս ավելի խորը վերլուծության առիթ է։ Միգուցե, որոշակի վերահսկողություն այդ ոլորտում պետք է։ Բայց ես կարծում եմ, որ մեր խնդիրն այդ փոքր դեպքերը չեն, ունենք շատ ավելի մեծ խնդիր, որտեղ խոսքը գնում ա հարյուր հազարավոր մարդկանց մասին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում