Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:10 11-11-2022

Օղակաձև զբոսայգու տաղավարների հետքն անգամ չկա․ կարծես այնտեղ առաջ ոչինչ չի եղել

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում մասնավորապես նշված է․ «Օղակաձև զբոսայգում նորից ապամոնտաժման աշխատանքներ էին: Քիչ-քիչ պատկերացնում ենք վերջնական արդյունքը, երբ զբոսայգին ամբողջապես կմաքրվի, կկանաչի ու կշնչի»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք Վարդան Մամիկոնյանի արձանին կից տարածքներում ապամոնտաժման աշխատանքների մասին։

Այսօր Oragir.News-ը տեղում փորձեց հասկանալ, թե ինչ տաղավարներ են ապամոնտաժվել։ Տաղավարների հետքն անգամ չկար, չէր էլ երևում, որ այնտեղ նախկինում տաղավարներ էին եղել, և եթե չիմանայինք, չէինք էլ հասկանա։

Տաղավարներից մեկի վարձակալը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն՝ որպես վարձակալի, ապամոնտաժման մասին նախապես չի ծանուցվել, հավանաբար սեփականատերը ստացել է ծանուցում։

«Ամեն ինչ շատ արագ ստացվեց, հասցրել ենք մի քանի ժամում տեղափոխվել՝ իմ ընկերների, ընտանիքի անդամների օգնությամբ»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ