Ներքին 3 տարի առաջ - 12:47 10-11-2022

Լավ էլի, ոչ մի հրդեհ էլ չի եղել, ընենց են գրել, երկրորդ աստիճանի պաժառ, 6 մարտական հաշվարկ, եսիմ ինչ. Պռոշյանի գործարանից բռնկված հրդեհի մասին

«Լավ էլի, լավ էլի, ոչ մի հրդեհ էլ չի եղել, ընենց են գրել, երկրորդ աստիճանի պաժառ, 6 մարտական հաշվարկ եսիմ ինչ»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Պռոշյանի կոնյակի գործարանի կոմերցիոն բաժնի տնօրենը՝ խոսելով օրեր առաջ գործարանում բռնկված հրդեհից և չցանխացավ շարունակել խոսակցությունը։

Հիշեցնենք՝ ԱԻՆ-ից հայտնում էին, որ նոյեմբերի 8-ին, ժամը 22։13-ին «Պռոշյանի կոնյակի գործարանում» հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։ Պռոշյանի կոնյակի գործարանի տեխնիկական անվտանդության պատասխանատու Ալեքսանդր Իսակովը խոսելով հրդեհի բռնկման պատճառներից նշեց. «Այսօրվա դրությամբ դա վերջնականապես պարզ չէ, բայց ըստ երևույթի հոսանքի կարճ միացում է եղել»։

Հետաքրքրվեցինք Իսակովից, իսկ ի՞նչ վնասներ է կրել գործարանը հրդեհի պատճառով, Իսակովը պատասխանեց.

«Մեր տեխնոլոգիական սարքավորումներին ոչ մի լուրջ վնաս չի հասցվել, մի երկու հատ մալուխ է վառվել, մեկ էլ այնտեղ փաթեթավորման նյութեր են եղել, դրանք են այրվել»։

Դիտարկմանը, որ ԱԻՆ-ից փոխանցում են, որ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Իսակովն արձագանքեց.

«Մինչև մարտական հաշվարկների գալը, ճիշտն ասած, մեր առաջնային տեխնիկական միջոցներով մարել էին, կրակ արդեն չկար, իրենք եկել հասել են այն ժամանակ, երբ որ այնտեղ մարող կամ բոցկլտացող բաներ են եղել, վերջնական վիճակ է եղել, որպես այդպիսին մեծ կրակ չի եղել»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
12:59 Ընդդիմությանը կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է, եթե չստացվեց՝ կարող է գնանք արտահերթ ընտրությունների. Փաշինյան