Ներքին 3 տարի առաջ - 20:09 07-11-2022

ՀՀ անվտանգության խորհրդի պատվիրակությունն աշխատանքային հանդիպումներ կունենա Լեհաստանում, Լիտվայում և Նիդերլանդներում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, խորհրդական Անահիտ Շիրինյանը և օգնական Ազատ Բաբայանն աշխատանքային հանդիպումներ կունենան Լեհաստանում, Լիտվայում և Նիդերլանդներում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանց գործուղելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Անահիտ Շիրինյանին և անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Ազատ Բաբայանին 2022 թվականի նոյեմբերի 8-11-ը ներառյալ գործուղել Լեհաստանի Հանրապետություն (Վարշավա՝ նոյեմբերի 8-ին), Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս՝ նոյեմբերի 8-10-ը) և Նիդերլանդների Թագավորություն (Ամստերդամ, Հաագա՝ 10-11-ը ներառյալ)»,- ասվում է որոշման մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ