Ներքին 3 տարի առաջ - 17:28 06-11-2022

Կարելի է պնդել, որ Էդգար Ղազարյանի դեմ նույնպես չկարողանալով գործ թխել՝ հանձնարարվել է նրան ահաբեկել․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տեղեկացա, որ բռնապետիկին կից քննչական կոմիտեն հանձանարարություն է ստացել քրեական գործ թխել և մեղադրանք առաջադրել Արմեն Աշոտյանին։

Այն որ և ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի և այլ կուսակցությունների տարբեր անդամներ նախկինում ներգրավված են եղել տարբեր անօրինական գործարքներում, չեմ վիճում։ Բայց, համոզված եմ, որ նրանցից շատերն այժմ, լավագույն դեպքում անցել են «ջրի հատակը» և սսկված են, իսկ ոմանք հարմարավետ հանգրվանել են իշխանության տարբեր օղակներում՝ պատգամավոր, համայնքապետ և այլն։

Նախկիններից նրանք, ովքեր պայքարում են ներկա դավաճան իշխանության դեմ, համոզված եմ, որ իրենք չեն մասնակցել որևէ կոռուպցիոն գործարքների, հակառակ դեպքում, ինչպես նշեցի, առնվազն կլռեին։

Իսկ բռնապետիկը չի հանդուրժում իրեն չենթարկվող, քննադատողներին և իր ստրուկ իրավապահ մարմիններին հանձնարարում մի բան գտնել և մեղադրանք առաջադրել։ Հիշենք Հրայր Թովմասյանի և նրա հարազատների հանդեպ հալածանքները։

Եվ վերջապես, ի՞նչ եղավ Էդգար Ղազարյանի ծեծի բացահայտումը։ Արդեն համոզված կարելի է պնդել, որ Էդգար Ղազարյանի դեմ նույնպես չկարողանալով գործ թխել, հանձնարարվել է նրան ահաբեկել։

Այսպիսին է այսօրվա, նախկինների համեմատ քառակի կոռումպացված, դավաճան իշխանության իրական դեմքը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ