Ներքին 3 տարի առաջ - 16:48 05-11-2022

Փաշինյանի պաշտոնավարման ամեն օրը արժեցել է 3 հայորդու կյանք. Թևանյան

Արցախցին խնդրում է, պահանջում, ճչում, որ իրեն որպես զավակի վերաբերվեն, չհանձնեն որբանոց, սպանդանոց: Այս մասին Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով հարթակին կագնած իր որդու ձեռքում գտնվող լուսանկարին, որն արված է Արցախում վերջերս տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում, որտեղ փոքրիկ աղջնակ է՝ ձեռքին պաստաճ՝ «Ես քո՛ զավակն են, Հայաստա՛ն» գրությամբ:

Նա նշեց՝ հայ ժողովուրդը շատ ծանր և ամոթալի վիճակում է: «Մենք լինել-չլինելու խնդրի առջև ենք: Ամենամեղմ հաշվարկներով՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ամեն օրը արժեցել է 3 հայորդու կյանք: Դա ամսական անում է 3-4 ավարտական դպրոցի դասարան: Ստացվում է, որ մենք երեխեքին մեծացնում, ուսում ենք տալիս, դարձնում ենք 18 տարեկան, որ հանձնում ենք Նիկոլի՞ն, ու ինքը տանի նրանց կամ թաղի, կամ թողնի մարտի դաշտում անթաղ, որ հետո իրենք դիվային տեքստեր գրեն էդ թեմայով»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ