Ներքին 3 տարի առաջ - 17:55 02-11-2022

Քաջարանով անցնող Թունելի մասին լրատվականներից ենք լսել, ոչ մի հանձնարարական չունենք․ Քաջարանի համայնքապետի մամուլի խոսնակ

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հանդիպման ժամանակ որոշվել է, որ 2023 թվականի գարնանը իրանական ընկերությունները կսկսեն Քաջարանում 7,2 կմ երկարությամբ թունելի կառուցումը։

Oragir.news-ին Սյունքի մարզպետարանից հայտնեցին, որ թեև նախագծի մասին տեղյակ են, սակայն որևէ գործընթաց չկա և երևի չի էլ լինի։

«Նախագծի հետ կապված քննարկում եղել է, տարիներ շարունակ, բայց գործընթացով նախարարությունն է զբաղվում։ Ինչ վերաբերում է նախագծի նշանակությանը, ապա այդ մասին նույնպես վաղ է խոսել, թերևս պետք է սպասենք, որ որևէ աշխատանք այս ուղղությամբ արվի, որից հետո կարող ենք դրա մասին խոսել»,- ասաց մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանը։

Քաջարանի համայնքապետի մամուլի խոսնակ Դավիթ Համբարձումյանն ասաց, որ թունելի կառուցման նախագիծ Քաջարանի համայնքապետարան չի ուղարկվել։

«Համայնքապետարանի մեր համապատասխան վարչությունը նախագիծ, թուղթ կամ հանձնարարություն չի ստացել։ Այս պահին ոչ մի հստակ տեղեկատվություն թունելի ու դրա նշանակության մասին չեմ կարող ներկայացնել, ավելին, այս պահին չենք էլ կարող հստակ ասել, թե հատկապես որտեղով է անցնելու։

Մենք էլ ձեր պես՝ լրատվամիջոցներից ենք տեղյակ։ Չնայած ասեմ, որ այն ինչ ներկայացվել է, եթե դա իրականացվի՝ այն շատ շահեկան է լինելու, Քաջարան-Մեղրի ճանապարհը բավական կարճանալու է, թունելով մտնելու ենք-դուրս գանք։ Շատ շահեկան ճանապարհ է ու ինչպես մարզի, այնպես էլ ողջ հանրապետության համար սրա նշանակությունը չի կարելի թերագնահատել, բայց այս պահին դեռ որևէ նախագիծ չունենք։

Մենք որևէ հանձնարարական թունելի հետ կապված չունենք, ոնց դուք, այնպես էլ մենք լրատվականներից ենք լսել թունելի կառուցման մասին։ Թեև իհարկե որպես քաղաքացի, Քաջարանի բնակիչ, կարող եմ ասել, որ տարիներ անց, եթե այն պատրաստ լինի՝ ես կնախընտրեմ Հյուսիս-Հարավով գնալ Երևան, ոչ թե Տաթևով»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ