Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 19:54 31-10-2022

Ադրբեջանը դեռ թույլ չի տալիս որոնել զոհված հայ զինծառայողների մարմիները. ԳՇ պետ

Կառավարության որոշմամբ ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որը աշխատանքներ է իրականացնում սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով անհետ կորած 25 զինծառայողների վերաբերյալ տեղեկություն ստանալու և հայտնաբերելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը:

Նա հայտնեց, որ վերջին տեղեկություններով՝ 10 դի վերադարձվել է, և ԴՆԹ հետազոտության արդյունքում հնարավոր է անհետ կորածների թիվը կրճատվի:

ԳՇ պետը նշեց նաև, որ Ադրբեջանը դեռ թույլ չի տալիս որոնողական աշխատանքներ իրականացնել առաջնագծում՝ զոհված հայ զինծառայողների մարմինները հայտնաբերելու համար:

«Կարող եմ փաստել, որ ադրբեջանական կողմը համապատասխան թույլտվություն չի տվել, որպեսզի մեր ստորաբաժումները մտնեն և որոնողական աշխատանքներ իրականացնեն:

Այո, դեպք կա Կուտականի հատվածում, որ մեր անօդաչու թռչող սարքով դիտարկել ենք, որ մեր զինծառայողի դին գտնվում է հակառակորդի դիրքի մատույցներում: Այնտեղ մտնելու թույլտվություն հակառակորդը չի տալիս»,- ասաց Ասրյանը: