Արտաքին 4 տարի առաջ - 10:19 30-10-2022

Մեծ Բրիտանիան ուկրաինական պատերազմի պատճառով ՀՕՊ-ի կարիք ունի

Մեծ Բրիտանիային, ուկրաինական պատերազմի ֆոնին, անհրաժեշտ է հակաօդային պաշտպանություն, քանի որ այն գրեթե «ամբողջովին ենթակա է» ռուսական հեռահար հրթիռային հարձակումներին։ Նման կարծիք է հայտնել Բրիտանական ռազմական ակադեմիայի նախկին հրամանատար Էդվարդ Սթրինգերը։

Նա կարծում է, որ՝ առանց հեռահար հակաօդային պաշտպանության համակարգի զինվորականների գործողությունները սահմանափակված են, եւ Լոնդոնը հիպերձայնային կամ բալիստիկ հարձակումներից պաշտպանելու միակ միջոցը Թեմզայում Type 45 կործանիչներ տեղադրելն է, որոնք հագեցած կլինեն Sea Viper հրթիռներով:

Սթրինգերը նշել է, որ Ուկրաինայի պատերազմը Արեւմուտքին հիշեցրել է, որ «սառը պատերազմի ավարտին միջուկային զենքը չի վերացել, եւ միջուկային տերությունները պարզապես չեն պահում այդ զենքերը որպես զսպման միջոց»:

«Նրանք պատրաստ են դիտարկել զենքերը ագրեսիայի եւ հարկադրանքի գործողություններում օգտագործելու տեսանկյունից: Սա պահանջում է, որ մենք վերանայենք միջուկային զենքի նկատմամբ մեր մոտեցումը, եւ համապատասխանաբար մտածենք մեր արձագանքի մասին», - գրել է Սթրինգերը`Police Exchange վերլուծական կենտրոնի հոդվածում:

Նա ասել է, որ եթե Ռուսաստանը թուլացած դուրս գա Ուկրաինայի հետ պատերազմից, «ապա իրենք պետք է վերահաշվարկենք ՆԱՏՕ-ի աջակցության իրենց բաժինը՝ ռուսական հետագա ագրեսիան զսպելու համար»։

«Սա պետք է հանգեցնի առողջ ռազմական ծրագրերի եւ զենքի համարժեք պաշարների», - եզրափակել է նախկին հրամանատարը:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե