Ներքին 3 տարի առաջ - 19:17 27-10-2022

Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայում «Գթության խոհանոց» կառավարման կոմիտեի ղեկավարին և նրա գլխավորած պատվիրակությանը

Հոկտեմբերի 27-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայում «Գթության խոհանոց» կառավարման կոմիտեի ղեկավար Կլաուս Պավելին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռից։

«Գթության խոհանոց» կառավարման կոմիտեն քսան տարուց ավելի բարեգործական ծրագրեր է իրականացնում Հայաստանում։
Ողջունելով հյուրերին՝ Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց կառավարման կոմիտեի ղեկավարին և նրա անդամներին Հայաստանում սոցիալական աջակցության ծրագրեր նախաձեռնելու և կյանքի կոչելու համար։

Իր հերթին պրն․ Կլաուս Պավելն ընդգծեց, որ «Գթության խոհանոց» կառավարման կոմիտեի առաքելությունն է, բարեգործական ծրագրերի իրականացմամբ, օգնել կարիքավորներին և սոցիալապես բարելավել նրանց կյանքը։ Կոմիտեի ղեկավարը նաև հավաստիացրեց Հայոց Հայրապետին, որ նախաձեռնված աջակցության ծրագրերը լինելու են շարունակական։

Հանդիպմանը Հայոց Հովվապետն անդրադարձավ արցախյան 44-օրյա պատերազմի և Ադրբեջանի՝ Հայաստանի նկատմամաբ սանձազերծած ագրեսիայի հետևանքով սահմանամերձ բնակավայրերից տեղահանված բնակիչներին, զոհված և վիրավորում ստացած զինվորականների, ինչպես նաև ռազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած հայորդիների ընտանիքներին Մայր Աթոռի կողմից ցուցաբերվող զորակցության ու աջակցության ծրագրերին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում