Արտաքին 3 տարի առաջ - 14:57 26-10-2022

Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հանդիպել են

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Ստամբուլում հանդիպում է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները կայացել են Թուրքիայում ընթացող պաշտպանական, ավիացիոն և տիեզերական արդյունաբերության «SAHA EXPO 2022» ցուցահանդեսի շրջանակներում։

Հուլուսի Աքարը և Զաքիր Հասանովը մտքեր են փոխանակել պաշտպանության և անվտանգության ոլորտում երկկողմ, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների՝ այդ թվում նաև ռազմական կրթության և պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության շուրջ։ Աքարն ընդգծել է, որ երկու երկրների բարեկամական և եղբայրական հարաբերությունները, որոնք հիմնված մեկ ազգ, երկու պետություն սկզբունքի վրա, ներկայումս գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։

Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը մեկնաբանելով տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ Հայաստանին կոչ է արել հրաժարվել այսպես կոչված սադրանքներից։ Նա կարևորել է, որ Հայաստանը Ադրբեջանի մասնակցությամբ ձեռք բերված եռակողմ համաձայնագրի շրջանակներում կենտրոնանա խաղաղ բանակցությունների ու համագործակցության ուղղությամբ։

Աքարը Հասանովին վստահեցրել է, որ Թուրքիան կշարունակի եղբայրական ադրբեջանական ժողովրդի կողքին լինել։

Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցել է նաև Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Աթիլլա Գյուլանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ