Ներքին 3 տարի առաջ - 22:19 24-10-2022

ԲԴԽ-ում ընդունել են Ֆրանսիայի փաստաբանական պալատի ներկայացուցիչներին. տեղի է ունեցել փորձի փոխանակում

Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Ստեփան Միքայելյանը, Նաիրա Հովսեփյանն ու Դավիթ Խաչատուրյանն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ընդունել են Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի Փաստաբանների պալատի նախագահ Նիկոլա Բըդել դե Բյուզաղեգին, փաստաբանական պալատի նախկին նախագահ Լյուկ Կիղքյաշաղյանին, փաստաբանական պալատին կից գործող Մարդու իրավունքների ինստիտուտի նախագահ Ամին ֆաղաժին, Ինստիտուտի փոխնախագահ Նաիրա Զորոյանին և փաստաբան Դոա Բենժաբեղին:

Խորհրդի անդամները պատվիրակությանը ներկայացրել են Բարձրագույն դատական խորհրդի, Դատական դեպարտամենտի կառուցվածքը, գործառույթները, անդրադարձել են դատավորների գերծանրաբեռնվածության խնդրին, կարգապահական վարույթների քննության կարգին, ինչպես նաև քննարկել են դատավորների և փաստաբանների փոխհարաբերություններին վերաբերող հարցեր:

Երկու երկրների ներկայացուցիչները փոխանակվել են իրենց ունեցած լավագույն փորձով, անդրադարձել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք իրավական թեմաների:

Փոխադարձ պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը շարունակելու շուրջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում