Ներքին 3 տարի առաջ - 14:02 21-10-2022

Լեռնային շրջաններում կտեղա թաց ձյուն

Երևանում այսօր կեսօրից հետո սպասվում է անձրև, հոկտեմբերի 22-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև: Հոկտեմբերի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերում այսօր ցերեկը շրջանների զգալի մասում, հոկտեմբերի 22-ին և 23-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 21-ին և 22-ին առանձին լեռնային շրջաններում կտեղա թաց ձյուն։ Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, հոկտեմբերի 21-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը և 22-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, այնուհետև 23-26-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար